ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Սոցիալական աշխատանքի ամառային դպրոց Փարիզում 2017
2017 Նոյեմբեր 18

Ի՞նչ է Սոցիալական աշխատանքի փարիզյան ամառային դպրոցը։

Սոցիալական աշխատանքի ամառային դպրոցը 4 շաբաթ տևողությամբ միջազգային կրթական ծրագիր է, որից 3 շաբաթը նախատեսված է ուսումնական գործընթացի համար, իսկ 1 լրացուցիչ շաբաթն ունի մշակութային բնույթ։ Ծրագիրը հիանալի հնարավորություն է ծանոթանալու սոցիալական աշխատանքի ֆրանսիական պրակտիկային։

 

Ի՞նչ է առաջարկում Ամառային դպրոցն իր մասնակիցներին։

  • Ավելի քան 100 ժամ տևողությամբ ուսումնական գործընթաց անգլերեն լեզվով, որը ներառում է դասախոսություններ, այցեր տարբեր սոցիալական ծառայություններ, ինչպես նաև 3-օրյա մասնագիտական պրակտիկա
  • Մշակութային հանգստյան օրեր, այցեր և անակնկալներ
  • 1 լրիվ ազատ օր Փարիզում շրջելու համար
  • Կապերի ստեղծում և ամրապնդում աշխարհի տարբեր կողմերից ժամանած սոցիալական աշխատողների հետ։

Ո՞վքեր են կարող դիմել։

  • Բակալավրի, մագիստրատուրայի, ինչպես նաև ասպիրանտուրայի ուսանողները
  • Սոցիալական աշխատանքի դասախոսներ, գիտնականներ
  • Պրակտիկ սոցիալական աշխատողներ

Ո՞վքեր են կազմակերպիչները։

Սոցիալական ծառայությունների գործնական դպրոցը (Ecole Practique de Service Social), որը հանդիսանում է Ֆրանսիայի ամենահին սոցիալական աշխատանքի դպրոցներից մեկը (հիմնադրվել  է 1913 թվականին)։ 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ http://paris-summer-school.com/  կամ այստեղ։