ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները հասարակական կազմակերպությունների դիտակետից
2017 Հուլիս 28

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի կայուն սոցիալական պետության» ծրագիրը թևակոխում է միջոցառումների իրականացման հաջորդ փուլ։

Վերջին ամիսների ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտում ակտիվ մասնակցություն ունեցող կոալիցիաների հետ հանդիպումներին հաջորդում են քաղաքացիների մասնակցությամբ հանրային քննարկումներն ու հանդիպումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Ծրագրի շրջանակներում նպատակ հետապնդելով ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի կառավարումն դարձնել առավել մասնակցային՝ ավելի արդյունավետ գործող և պատասխանատու միջավայրի ձևավորման միջոցով արդեն իսկ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ և քննարկումներ հանրապետության մարզերում։

Նման հանդիպումներից մեկին, որը կազմակերպվել էր Վանաձորում, կարող եք ծանոթանալ Լոռի հեռուստատեսության կողմից պատրաստված տեսանյութում։