ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԼԻՆՑՈՒՄ (ԱՎՍՏՐԻԱ)
2017 Փետրվար 23

Վերին Ավստրիայի կիրառական գիտությունների համալսարանի  Սոցիալական աշխատանքի բաժինը և Լինցի միջազգային գրասենյակը Սոցիալական աշխատողների հայկական ասոցիցիայի հետ համագործակցաբար  հրավիրում են ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի  Սոցիալական աշխատանք բաժնի դասախոսներին և ուսանողներին մասնակցելու <<Սոցիալական աշխատանքի խաչմերուկները. ճանաչելով բազմազանությունը>> խորագիրը կրող  6-օրյա ուսումնական ծրագրին Լինցում (Ավստրիա): Ծրագիրը ներառում է  դասախոսություններ, սեմինարներ, այցելություններ սոցիալական ծառայություններ, մշակութային միջոցառումներ:

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կստանան աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների հետ համատեղ ծանոթանալու սոցիալական աշխատանք մասնագիտության միջազգային և միջմշակութային հեռանկարներին, այցելելու երեխաներին, ընտանիքներին, փախստականներին, անօթևաններին և այլ խոցելի խմբերին  սոցիալական ծառայություններ մատուցող  մի շարք  կազմակերպություններ:

Ծրագրի մասնակիցներից 5-ը կստանան կրթաթոշակներ՝ 200 EUR չափով:

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել լրացված հայտադիմումները հետևյալ էլ. հասցեին՝ mazmanyanmariam1@gmail.com,նամակի վերնագրում նշելով «Միջազգային օրեր Լինցում»: 

 

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկեըը՝ ս.թ. փետրվարի 27:

Ծրագրի մանրամասները և հայտաձևը