ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Սոցիալական աշխատանքի տեղեկագիր 11
2018 Հունվար 25

Սոցիալական աշխատանքի տեղեկագիրը (ՍԱՏԵ), որը լույս է տեսնում 2016 թվականից, նպատակ ունի բարձրացնել սոցիալական աշխատողների իրազեկվածության մակարդակը սոցիալական ոլորտում տեղի ունեցող նշանակալից ազգային և միջազգային իրադարձությունների, ոլորտում ակտիվ կազմակերպությունների գործունեությունների, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ և այլն:

ՍԱՏԵ-ի 11-րդ համարում կգտնեք հետաքրքիր հոդվածներ վերջին շրջանում սոցիալական աշխատանքի բնագավառում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից իրականացված հետազոտության մասին,  ինչպես նաև կծանոթանաք նախորդ համարում տրված Սոցիալական աշխատանքի խաչբառի պատասխաններին։

Տեղեկագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մաղթում ենք հաճելի ընթերցում։