ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Հայաստանում երեխաների աշխատանքի հիմնախնդրի ուսումնասիրություն
2007 Ապրիլ 19

Ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանում երեխաների աշխատանքին առնչվող իրավիճակային վերլուծություն, որի հիմնական նպատակն է եղել իրավիճակի համապարփակ և համակողմանի նկարագրության ու վերլուծության միջոցով զարգացնել անօրինական աշխատանքից երեխաների պաշտպանության ապահովման մեխանիզմները:

Ծրագրի ընթացքում Ասոցիացիան իրականացրել է համալիր ուսումնասիրություն Հայաստանում երեխաների աշխատանքի հիմնախնդրի տարածվածության միտումները և օրինաչափությունները, պատճառներն ու դրդող գործոններն, ինչպես նաև հետևանքներն ու ազդեցությունները վերլուծելու նպատակով: Հետազոտությունների շրջանակներում ստացված տեղեկատվությունը վերլուծության տեսքով ներկայացվել է համապատասխան հաշվետվությունում, որում ներառվել են նաև Ասոցիացիայի առաջարկները Հայաստանում երեխաների աշխատանքի հիմնախնդրի արդյունավետ կարգավորման նպատակով:

Ծրագիրը ֆինանսավորողը` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ-Հայաստան 

Ծրագրի տևողությունը` 2007