ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

 Մրցույթի հրավեր։ ՀԱԳՈՒՍՏԻ ԵՎ ԿՈՇԻԿԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ
2020 Նոյեմբեր 01

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  1. Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտարարում է մանկական (0-18 տ. երեխաների համար) և մեծահասակի հագուստի և կոշիկի ձեռքբերման մրցույթ՝ պատերազմական գործողություններից տուժած ընտանիքների աջակցության ծրագրերի շրջանակներում։
  2. Նշված ծառայության մատուցումը ներառում է ըստ Ասոցիացիայի կողմից տրված ցանկերի՝ ապրանքների առանձին փաթեթների կազմումը և տեղափոխումը (առաքումը) Ասոցիացիայի կողմից նախապես տրամադրված հասցեով (ՀՀ տարածքում)։
  3. Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գրանցում ունեցող և նմանատիպ ապրանքների արտադրությամբ և/կամ մատակարարմամբ (այդ թվում վաճառքով) զբաղվող բոլոր իրավասու կազմակերպությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից: Նախապատվությունը կտրվի տեղական արտադրողներին։
  4. Մրցույթը հաղթած կազմակերպությունը պետք է հասանելի լինի պայմանագրի ողջ ժամանակահատվածում և կարողանա ապահովել տեսականու բազմազանությունը և ժամանակին մատակարարումը։
  5. Ծառայությունների մատուցման իրականացման վայրը՝ ՀՀ (ք. Երևան և մարզեր)։
  6. Ասոցիացիան նախատեսում է կնքել պայմանագիր 17․11․2020 թ., մեկ տարի ժամկետով (երկարաձգման հնարավորությամբ):
  7. Ծառայության տրամադրման ցանկալի սկիզբը՝ 18․11․2020 թ.:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն կնքված և ստորագրված գնային առաջարկը, որն անհրաժեշտ է ուղարկել infoaasw@gmail.com էլհասցեին, մինչև 16112020թ., ժամը 17:00-ն:

Ասոցիացիայի ներկայացուցիչը կապ կհաստատի միայն մրցույթը հաղթած կազմակերպությունների հետ։