ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան
2016 Նոյեմբեր 16

   Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան հանդիսանալով տարածաշրջանի սոցիալական աշխատողների ասոցիացիաները միավորող «Սոցիալական աշխատողների միացյալ ջանքերը Արևելյան գործընկերության երկրներում՝ հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի գործընկեր՝ հնարավորություն է ստացել նպաստել երկրում առկա սոցիալական հիմնախնդիրների լուծմանը՝ տեղական հասարակական կազմակերպությունների կարողությունները զարգացնելու միջոցով: 

   Այս առիթով, ս. թ. նոյեմբերի 15-ին  Ասոցիացիան հրավիրել է Շիրակի մարզում գործող բոլոր   հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու կլոր-սեղան քննարկման։ Վերջինիս նպատակն այն հրատապ սոցիալական հիմնախնդիրների բացահայտումն է, որոնք մտահոգություն են առաջացնում սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների շրջանում։

        Իբրև այս քննարկման շարունակություն Ասոցիացիան կմեկնարկի փոքր դրամաշնորհների տրամադրման ծրագիրը, որին կարող են դիմել սոցիալական ոլորտում գործող բոլոր տեղական հասարակական կազմակերպությունները։