ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

«Միացյալ ձայն՝ հանուն կայուն սոցիալական պետության» վերապատրաստմանը մասնակցության հրավեր
2017 Դեկտեմբեր 07

 

Հարգելի՛ լրագրողներ, 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան սթ դեկտեմբերի 19-20-ին հրավիրում է Ձեզ մասնակցելու «Միացյալ ձայն՝ հանուն կայուն սոցիալական պետության» երկօրյա վերապատրաստմանը։ 

Վերապատրաստման ընթացքում կքննարկվի սոցիալական պաշտպանության համակարգի ներկա բարեփոխումների լուսաբանման առանձնահատկությունները։ 

Վերապատրաստումը տեղի կունենա Աղվերանի «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում։ Մասնակիցների փոխադրումը մարզերից դեպի Աղվերան կկազմակերպվի Ասոցիացիայի կողմից։  

 

Մասնակցության համար հաստատումը խնդրում ենք ուղարկել մինչև ս․թ․դեկտեմբերի 12-ը՝ ժամը 14։00՝ գրելով infoaasw@gmail.com էլ․հասցեին։

 

Նշված ժամկետից ուշ արձագանքած մասնակիցների հայտերը հաշվի չեն առնվի։ Հաստատման պարագայում մասնակիցները պատասխան-նամակ կստանան մինչև ս․թ․դեկտեմբերի 15-ը։ 

 

Վերապատրաստումը իրականացվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հինադրամի աջակցությամբ, «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի կայուն սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում: