ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Ներառական քաղաքական լաբորատորիա – ՅՈՒՆԵՍԿՕ. կայուն զարգացման նպատակներից դեպի ներառական քաղաքական պրակտիկա
2017 Օգոստոս 14

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է ներառական սոցիալական զարգացման բնագավառում գործունեություն ծավալող սոցիալական աշխատանքի բոլոր մասնագետներին դառնալու Սոցիալական աշխատանքի դպրոցների եվրոպական ասոցիացիայի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ձևավորված Ներառական քաղաքական լաբորատորիայի մաս։

Ներառական քաղաքական լաբորատորիան առցանց հարթակ է, որի միջոցով մասնագետները կարող են ծանոթանալ ինչպես այս տարվա հունիս ամսին Փարիզում կայացած գիտաժողովի նյութերին, այնպես էլ հաղորդակցվել իրենց արտասահմանյան գործընկերների հետ։

Լաբորատորիային անդամակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։