Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՓՈՒԼ 2)

22.09.2022

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ)՝ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ (ՓՈՒԼ 2):

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ)՝ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում աղքատ և խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությանն ու սոցիալական փոփոխություններ բերել Հայաստանի համայնքներում՝ զարգացնելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝  աղքատ և խոցելի բնակչության սոցիալական կարիքներին արձագանքման կարողությունները: Ծրագիրն իրականացվում է Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Սյունիքի մարզերում:

Ուրախ ենք հրավիրել բոլոր մարզային կամ հիմնականում մարզերում գործունեություն ծավալող ՔՀԿ-ներին դիմելու սույն Ենթադրամաշնորհային ծրագրերի մրցույթին: Վերջինս Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ իրականացվող «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի բաղադրիչ է:

«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերկ Միջազգային (HWI) կազմակերպության կողմից՝ երեք տեղական գործընկեր կազմակերպությունների՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ), Ընտանիք և Համայնք ՀԿ-ի (ԸՀ) և Գործընկերություն և Ուսուցում ՀԿ-ի (ԳՈՒՄ) հետ համատեղ: Ծրագրի նպատակն է պայքարել աղքատության և անհավասարության դեմ Հայաստանում՝ սոցիալական ոլորտի շահագրգիռ կողմերի (պետական և ոչ պետական) մասնակցությամբ մշակելով կարիքահեն և կայուն տեղական սոցիալական պլաններ, ինչպես նաև ներդնելով՝  համայնքահեն և ՔՀԿ առաջնորդությամբ իրականացվող սոցիալական ծառայություններ` ի շահ աղքատ և խոցելի բնակչության Հայաստանի Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Սյունիքի մարզերում:

Ենթադրամաշնորհային ծրագրի մրցույթի նպատակն է աջակցել տեղական ՔՀԿ-ներին ներդնելու, փորձարկելու, ընդլայնելու և/կամ բարելավվելու՝ բնակչության աղքատ, խոցելի և մարգինալացված, այդ թվում պետական կամ ոչ պետական սոցիալական աջակցության ծրագրերից դուրս մնացած, խմբերին տրամադրվող համայնքահեն սոցիալական ծառայությունները: Առաջարկվող ծառայությունները պետք է համապատասխանեն սոցիալական ծառայությունների մատուցման նվազագույն սկզբունքներին և համադրելի լինեն նշված համայնքների տեղական սոցիալական ծրագրերի առաջնահերթություններին. Գյումրի (Շիրակի մարզ), Արմավիր և Մեծամոր (Արմավիրի մարզ) և Տաթև (Սյունիքի մարզ):

Ենթադրամաշնորհային ծրագրի պահանջներին, դիմելու ընթացակարգին, ինչպես նաև ձևաթղթերին մանրամասնորեն  կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3STELzt 

Հաճախ տրվող հարցերի թերթիկը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3RhDdhn 

Հարցերի, պարզաբանումների և խորհրդատվության համար կարող եք կապվել մեզ հետ tatevik.karapetyan@aasw.org էլ. փոստի հասցեով կամ զանգահարելով +374 60 540150 կամ +374 95605600:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 09 հոկտեմբերի, 2022 թվական, ժամը՝ 15:00:

Հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, հետևյալ էլհասցեով՝ info@aasw.org և պատճենելով՝ tatevik.karapetyan@aasw.org էլհասցեին: Ձեռագիր կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի: Հայտերի ընտրությունը կատարվելու է նախապես սահմանված չափանիշներին և մեթոդաբանությանը համաձայն:

 

Հարգանքով,

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա՝ ի դեմս Ծրագրային թիմի

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.08.2022

Տեսնել ավելին