Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Խորհրդատվական ընկերության մրցույթի հրավեր

13.06.2022

«Միասին հանուն սոցիալական համայնքների» Ծրագրի շրջանակում գործող սոցիալական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը մեկ վեբ հարթակում ներկայացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ:

«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և իրականացվում է ավստրիական Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի (HWI) կողմից, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի և «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ 2021 թվականի փետրվար - 2024 թվականի հունվար ժամանակաշրջանում։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ չորս մարզերում՝ Արմավիր, Սյունիք, Տավուշ և Շիրակ։
Ծրագրի շրջանակում վերոնշյալ 4 մարզերում գործող սոցիալական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը մեկ վեբ հարթակում ներկայացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ:
Վեբ հարթակը պետք է ներառի՝
 Հարթակի գործունեության և տեսլականի ներկայացում
 Սոցիալական ծառայությունների ներկայացում (տեղեկատվությունը տրամադրվելու է Ասոցիացիայի
կողմից) և տեղորոշում ինտերակտիվ մեթոդով
 Ճկուն որոնման և ֆիլտրման հնարավորություն
 Կապ հաստատելու հնարավորություն
Վեբ հարթակը պետք է բավարարի հետևյալ տեխնիկական պահանջները՝
 Առաջարկվող լուծումը պետք է լինի ապահով վեբի վրա հիմնված համակարգ:
 Համակարգը պետք է պահպանի մեծ քանակությամբ տվյալներ։
 Հարթակը պետք է լինի օգտագործողի համար հարմար, ինտերակտիվ և մատչելի։
 Հարթակը պետք է ունենա ադմինիստրատիվ համակարգ՝ դինամիկ փոփոխություններ անելու
հնարավորությամբ։
Վեբ հարթակում պետք է գործեն օգտատերի հետևյալ խմբերը՝
 Ադմինիստրատոր
 Մենեջեր

Խորհրդատվական ընկերությունը պետք է ունենա`
 Հիմնավորված փորձ մշակելու համանման ՏՏ գործիքների, այդ թվում՝ ինտերնետային բազմաթիվ
օգտագործող (multi-user) ունեցող հարթակներ, վեբ կայքերի մշակման ծառայություններ։
 Ներքին կառավարման պլատֆորմների նախագծման և մշակման, ինտեգրված կայքի և
փաստաթղթերի գրադարանի համակարգի համար միասնական կորպորատիվ վեբ–լուծումների
մշակման փորձ (կդիտվի որպես առավելություն)։
 Սոցիալական ոլորտում ՏՏ մշակումների փորձ (կդիտվի որպես առավելություն)։

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու ընկերություններն անկախ գրանցման վայրից։ Վերը շարադրած պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են մինչև ս/թ հունիսի 22-ը ժամը 18:00-ն ուղարկել հայտ aaswprocurement@gmail.com էլ․ հասցեին։
Հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը՝
 Գնային առաջարկը՝ պահանջվող ծառայության նկարագրությամբ՝ կնքված և ստորագրված։
 Ծառայության իրականացման ժամանակացույցը։
 Կազմակերպության վերաբերյալ տվյալները՝ կնքված և ստորագրված Հավելված 1

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.08.2022

Տեսնել ավելին