«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում ծրագրի» շրջանակներում հանդիպում ՀԲ ներկայացուցիչների հետ
10.03.2023
«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում ծրագրի» շրջանակներում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի գրասենյակ էր հյուրընկալվել Համաշխարհային բանկի ծրագրային թիմի համակարգող Իվան Շուլգային և Համաշխարհային բանկի գործառնությունների խորհրդատու Վահան Դանիելյանին։
Հանդիպման առաջին հատվածում առցանց ձևաչափով քննարկմանը միացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ Գործընկռրնռրը հակիրճ ամփոփվեցին մինչ այս պահ «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում ծրագրի» շրջանակներում իրականացված գործընթացները և պլանավորվեցին ծրագրի ամփոփիչ միջոցառումների ձևաչափերը։
Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը առաջ քաշեց ծրագրերի արդյունավետությունը գնահատող մոնիթորինգի անհրաժեշտությունն ու հեռանկարները, ինչպես նաև ծրագրի արդյունքում կազմված փաստաթղթերի էլեկտրոնավորման հարցը։
Իր հերթին, Իվան Շուլգան շնորհակալություն հայտնեց ներկաներին, մասնավորապես, ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանին եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին ծրագիր իրականություն դարձնելու գործընթացը ստանձնելու և արդյունավետ համագործակցության համար: