Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Տեղահանված ու ՀՀ-ում ժամանակավորապես բնակվող արցախցիների համար դասընթաց

25.04.2022

Մեկնարկել է սոցիալական աշխատանքի մասնագետների (պարա-պրոֆեսիոնալների) պատրաստման եռամսյա դասընթաց 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ-ում ժամանակավորապես բնակվող արցախցիների համար

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա»-ն ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ մեկնարկել է սոցիալական աշխատանքի մասնագետների (պարա-պրոֆեսիոնալների) պատրաստման եռամսյա դասընթաց 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ-ում ժամանակավորապես բնակվող արցախցիների համար:

Դասընթացների մեկնարկը ողջունել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը՝ նշելով. «Հուսով ենք, որ սոցիալական աշխատանքի եռամսյա դասընթացներն ավարտելուց հետո կկարողանանք ամբողջ մասնագիտական ներուժը ներգրավել և արդյունավետ կիրառել տարբեր ծրագրերում: Բոլորին հաջողություն եմ մաղթում»:

Ասոցիացիայի նախագահ՝ Միրա Անտոնյանը նշեց, որ պատերազմից հետո մեզ անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր պրոֆեսիոնալ աջակցություն կտրամադրեն մարդկանց:

Դասընթացը վարում են ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ՝ Նունե Գեղամյանը, Սյուզաննա Ջուհարյանը, Ասոցիացիայի փորձագետ՝ Մանյա Կարապետյանը:

Դասընթացն իրականացվում է 2021 թվականից Եվրոպական միության աջակցությամբ մեկնարկած «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա»-ի «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՀԿ), Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED), և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ների հետ համագործակցությամբ։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին