Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Սոցիալական աշխատանք մագիստրոսական կրթությամբ առաջին շրջանավարտներն Արցախում

06.06.2023

ԱՀ Կառավարությունն այսօր ընդունեց Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի«Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի ուսանողներին՝ներկայացնելու իրենց մագիստրոսական թեզերը։ 18 ուսանող ներկայացրեց իր ավատական հետազոտական աշխատանքը, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է Արցախի տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրմանն ու վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկություններ առաջադրելուն։

 Պաշտպանությանը ներկա էին ԱՀ պետական նախարար պրն․ Գ․ Ներսիսյանը,պետնախահարարի խորհրդական պրն․ Ա․ Բեգլարյանը, ՄՄՀ մի շարք դասախոսներ, հեռավար տարբերակով մասնակցում էին ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսները, , Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը։

    Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Մ․ Անտոնյանը ողջունեց հյուրերին և քաջալերեց ուսանողներին․ «Դուք բոլորդ շատ կարևոր ասելիք եք կուտակել երկրի սոցիալական քաղաքականության, մարդկանց օգնելու արվեստի գիտության և մասնագիտության հնարավորությունների մասին։ Ձեր ասելիքը վերաբերում է ոլորտի բարելավմանը ամենատարբեր տեսակետներից։ Դուք իրականացնում եք հանրօգուտ գործ՝ օգտակար երկրի, կառավարության և մարդկանց համար»։

   ԱՀ պետական նախարար պրն․ Գ․ Ներսիսյանը ևս ողջունեց և շնորհակալություն հայտնեց ծրագրի նախաձեռնողներին և այն ուսանողներին, ովքեր ստանձնել են կատարել այս բարդ աշխատանքը։ Մասնավորապես իր խոսքում նա նշեց.

   «Արցախի ներկայիս իրավիճակում առավել քան երբևէ ձեր մասնագիտությունը պահանջված է։ Այսօր համալսարանը մեզ հնարավորություն է տալիս ունենալու որակապես այլ մասնագետների, որի կարիքն Արցախն ու Արցախի բնակչությունն ունի։ Եթե նախկինում պետությունն իր ռեսուրսներով ուսումնասիրում էր տարատեսակ սոցիալական խնդիրներն ու փորձում լուծում տալ դրանց, ապա այժմ մենք կունենանք մասնագետներ, ովքեր այդ խնդիրներն ավելի խորքային կուսումնասիրեն, վեր կհանեն դրանց հիմքում ընկած պատճառնեն ու կներկայացնեն լուծման արդյունավետ տարբերակները։ Այս առումով կարևորում եմ ձեր կողմից պատրաստած մասնագետների դերն ու նշանակությունը և այն աշխատանքը, որն իրականացրել եք ձեր մագիստրոսական թեզերի շրջանակներում»։

   ՀԿՀ հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը փոխանցեց Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ա. Բաղդասարյանի կոչը ապագա սոցիալական աշխատողներին՝ նշելով․

    «Ես շատ մեծ պատիվ եմ համարում, որ առիթ ունեմ ձեզ շնորհավորելու այսօր։ Ամենքդ պետք է շատ հպարտ լինեք կյանքի այս կարևորագույն քայլը հաղթահարելու համար։ Ձեր ընտրած մագիստրոսական ծրագիրը ոչ միայն գիտելիքներ ստանալու, այլ նաև մարդկային արժեքներ ներառող ծրագիր է, քանի որ այն թույլ կտա աշխատել նրանց հետ, ովքեր ամենաշատն ունեն ձեր աշխատանքի կարիքը։ Գիտեմ, որ դժվար օրեր եք անցկացնում, բայց այս դժվար օրերը ևս արժեք են հայ ազգի համար, շնորհակալություն և կանաչ ճանապարհ»։

 

  Մագիստրոսական ծրագրի ներդրումն իրականացվում է Արցախի կառավարությանաջակցությամբ Հայ կրթական հիմնարկության կողմից ֆինանսավորվող «Սոցիալականծառայությունների համակարգի արդյունավետ ներդրում և աշխատուժի հզորացում՝ հանունդիմակայուն Արցախի» ծրագրի շրջանակներում։

 

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին