Հաճախ տրվող հարցեր առողջապահական ծառայությունների վերաբերյալ
Սույն տեղեկատվական թերթիկը մշակվել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից «Առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության ապահովում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետևանքով տեղահանված անձանց համար՝ ՔՀԿ-ների միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության համակարգման ներքո և ֆինանսավորվում է Ֆրանսիայի կառավարության կողմից։
Տեղեկատվական թերթիկը նախատեսված է ինչպես տեղահանված բնակչության, այնպես էլ նրանց հետ անմիջականորեն աշխատող մասնագետների համար և նպատակ ունի ավելի հասանելի կերպով ներկայացնել առողջապահական ծառայություններին դիմելու և դրանցից օգտվելու ընթացակարգերը։