Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության ինտեգրում

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

REACT ծրագրի շրջանակներում, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվող գործողությունները նպատակ ունեն նպաստել հակամարտությունից տուժած բնակչության դիմակայունության բարձրացմանը Հայաստանի 5 մարզերում (Սյունիք (Սիսիան, Տաթև), Վայոց ձոր (Մալիշկա, Ջերմուկ), Տավուշ (Դիլիջան և հարակից համայնքներ), Կոտայք (Աբովյան, Չարենցավան), Գեղարքունիք (Վարդենիս, Գեղամասար))։

 

ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Ուղղություն 1. Սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայություններ. ներառում են հոգեբանական խորհրդատվությունը, փոխօգնության, ինքնօգնության և սթրեսի կառավարմանն սեսիաները, դրական ծնողավարման դասընթացներն և այլն։

Ուղղություն 2. Պաշտպանության ծառայություններ. ներառում են իրավական և առողջապահական հարցերի վերաբերյալ իրազեկումները, խորհրդատվությունը, սոցիալական ծառայություններում ներառումը և ուղղորդումները, սոցիալ-հոգեբանական թերապիան, բռնության և բացառման ռիսկերի կանխարգելումը՝ սոցիալական դեպքի վարման համատեքստում։

Ուղղություն 3. Համայնքային ակտիվացում և կազմակերպում. ներառում է երիտասարդների (տեղահանված մինչև 18 տարեկան երեխաներ) ակտիվացմանն ուղղված կրթական միջոցառումների իրականացումը, արտ-թերապևտի ծառայությունները, համայնքի ներկայացուցիչների ներգրավմամբ «փափուկ» հմտությունների զարգացմանն ու կարիերայի աճին ուղղված միջոցառումները և այլն։ Նշվածուղղության ներքո, իրականացվելու են նաև տեղի սոցիալական ծառայությունների աշխատուժի (համայնքային սոցիալական աշխատողներ, դեպք վարողներ, ուսուցիչներ, առողջապահական ծառայությունների աշխատակիցներ, ոստիկաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ՏԻՄ ներկայացուցիչներ) կարողությունների զարգացման դասընթացներ։

ԹԻՄ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Loading
Your message has been sent. Thank you!