Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի կայուն սոցիալական պետության

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ծրագրի հիմնական նպատակն է բնակչության խոցելի խմբերի պաշտպանության իրականացումը՝ բարձրացնելով գործող սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը։

Ծրագրի թիրախում ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում տեղի ունեցող խոշոր բարեփոխումներն են՝ համալիր սոցիալական ծառայությունների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, գենդերային հավասարության բնագավառներում։

ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Ծրագիրը նախատեսում է քաղաքացիների շրջանում ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ շարունակական իրազեկումների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնագետների քաղաքականության մշակման գործընթացում մասնակցության համար անհրաժեշտ կարողությունների ամրապնդման և զարգացման միջոցով նպաստել կառավարման մասնակցային, ավելի արդյունավետ գործող և պատասխանատու միջավայրի ձևավորմանը, որտեղ ինչպես առանձին քաղաքացիները, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կլինեն տեղի ունեցող բարեփոխումների անմիջական մասնակիցներ։

Երկարաժամկետ հեռանկարում, ծրագրի նպատակն է նպաստել բնակչության խոցելի խմբերի սոցիալական և տնտեսական բարեկեցության բարձրացմանը ՀՀ-ում։

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Loading
Your message has been sent. Thank you!

Սույն հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, և այն որևէ ձևով չի կարող ընկալվել որպես Ճապոնիայի կառավարության կամ Համաշխարհային բանկի տեսակետների արտահայտում:

Սույն հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, և այն որևէ ձևով չի կարող ընկալվել որպես Ճապոնիայի կառավարության կամ Համաշխարհային բանկի տեսակետների արտահայտում: