Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Երիտասարդների մասնակցության խթանում ժողովրդավարական գործընթացներում

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել երիտասարդների (14-17 և 18-21 տարեկան) դերը ժողովրդավարական գործընթացներում՝ խթանելով երիտասարդների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը:

Սոցիալական և հանրային քաղաքականության հարցերի վերաբերյալ գիտելիքների փոխանակման նորաստեղծ մեխանիզմները երիտասարդներին կզինեն մարդու իրավունքների վերաբերյալ համապատասխան գիտելիքներով և հմտություններով, ինչը կապահովի տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ փոխազդեցությունը, երիտասարդների մասնակցությունը և ընդգրկումը ժողովրդավարական գործընթացներում։ Երիտասարդների կներգրավվեն նաև համայնքի զարգացման ծրագրերի մշակման և երիտասարդների շահերի պաշտպանության գործընթացներում:

Այս մոտեցմամբ կզարգացվեն նրանց կառավարչական հմտությունները և կաջակցեն համայնքի սոցիալական, բնապահպանական և այլ խնդիրների վերաբերյալ տեղական պլանների մշակմանը և իրականացմանը: Ծրագիրը խթանում է փորձարարական ուսուցումը և հնարավորություն է տալիս երիտասարդներին դառնալ ակտիվ քաղաքացիներ՝ զարգացնելով անձնական, սոցիալական և մասնագիտական հմտությունները:

Ծրագիրն անդրադառնում է հայ հասարակության մեջ երեխաների և երիտասարդների ժողովրդավարական գործընթացներում ոչ պատշաճ  ներկայացվածության խնդրին` նրանց տրամադրելով հարթակ իրենց կարծիքը բարձրաձայնելու և որպես համայնքի ակտիվ անդամներ մասնակցելու հարթակ:

Համապարփակ բազմաշահառու մոտեցման միջոցով Ծրագիրը նպատակ ունի ձևավորել կայուն մեխանիզմներ երիտասարդների ներգրավման համար քաղաքականության մշակման և կառավարման մեջ՝ ի վերջո նպաստելով Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացմանը:

Ծրագիրը նպաստում է երիտասարդության վրա հիմնված ջանքերին՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության հզորացմանը՝ երաշխավորելով, որ երիտասարդներն իրենց խոսքն ունեն իրենց համայնքների ապագայի ձևավորման գործում:

ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ծրագրի հիմնական ակնկալվող արդյունքներից մեկը տեղական մակարդակում ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների մասնակցությունը խթանող միջավայրի ձևավորումն է, որը երիտասարդներին թույլ կտա զգալի և արդյունավետ մասնակցություն և ներդրում ունենալ համայնքային զարգացման գործընթացում։ Սա կարող է ներառել այնպիսի ոլորտներ, ինչպիսին են մարդու իրավունքները և սոցիալական արդարությունը, ընտրական գործընթացները և համայնքային համախմբումը, և այլն: 

Դա հնարավոր կլինի երիտասարդներին հնարավորություն տալով առավելագույնի հասցնել իրենց ներգրավվածությունն ու շահերի պաշտպանության հմտությունները համայնքային հիմնախնդիրների համար և խթանելով սոցիալական երկխոսությունը երիտասարդության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ ստեղծելով երկարաժամկետ ինստիտուցիոնալ մեխանիզմ Երիտասարդական խորհրդի տեսքով:

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Ծրագրի շրջանակում նախատեսված գործողությունների միջոցով կմշակվի տեղական համայնքային պլան՝ Երիտասարդական խորհրդի ընտրված անդամների կողմից։ Խորհրդի անդամներն ընտրվելու են Ծրագրի ընթացքում նախատեսված միջոցառումներին, այդ թվում դասընթացներին, սեմինարներին, համայնքային կարիքների գնահատմանը մասնակից երիտասարդներից։ Խորհուրդն իր հերթին գործելու է համայնքի ավագանուն առընթեր՝ որպես երիտասարդական մարմին։ 

Ծրագրի հետագա փուլերում, ինչպես նաև դրանից հետո, Երիտասարդական խորհուրդը կնպաստի և կիրականացնի համայնքային մակարդակում երիտասարդների մասնակցության վերաբերյալ սեփական փորձի փոխանակման հանդիպումներ և այլ միջոցառումներ իրենց և հարակից համայնքների երիտասարդների համար:

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Loading
Your message has been sent. Thank you!

help@aasw.org

060 54 01 50

Պարույր Սևակի 30, 0069, Երևան

Սույն Ծրագիրը ֆինանսավորում է Կանադայի կառավարության Տեղական նախաձեռնությունների ֆոնդի կողմից։ Սույն հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, և այն որևէ ձևով չի կարող ընկալվել որպես Կանադայի կառավարության տեսակետների արտահայտում:

Սույն Ծրագիրը ֆինանսավորում է Կանադայի կառավարության Տեղական նախաձեռնությունների ֆոնդի կողմից։ Սույն հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, և այն որևէ ձևով չի կարող ընկալվել որպես Կանադայի կառավարության տեսակետների արտահայտում: