Լրացրու՛ հայտը և սկսի՛ր առաջնորդության քո ճանապարհը
11.09.2023
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան քեզ առաջարկում է հարթակ ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ հասարակությունում տեղի ունեցող գործընթացների, մասնակցային եղանակով որոշումների կայացման, հաղորդակցման և առաջնորդության վերաբերյալ, ինչպես նաև դառնալու երիտասարդների դեսպանը քո համայնքում։
Երբևէ պատկերացրե՞լ ես, որ քո համայնքում դու կարող ես փոփոխություններ իրականացնել։ Ձգտո՞ւմ ես դառնալ երիտասարդ առաջնորդ և մասնակցություն ունենալ հանրային կյանքում։ Ցանկանու՞մ ես նպաստել քո շրջապատի բարելավմանը և զարգացմանը։
Այդ դեպքում, եթե դու՝
- Աբովյան համայնքից ես,
- 14 – 21 տարեկան ես,
- անտարբեր չես քո շրջապատում տեղի ունեցող երևույթներին և միտված ես զարգացնելու ու հզորացնելու քո միջավայրը,
ապա Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան քեզ առաջարկում է հարթակ ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ հասարակությունում տեղի ունեցող գործընթացների, մասնակցային եղանակով որոշումների կայացման, հաղորդակցման և առաջնորդության վերաբերյալ, ինչպես նաև դառնալու երիտասարդների դեսպանը քո համայնքում։
Պատրա՞ստ ես կատարել առաջին քայլը, դե գրանցվիր հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/kXRKNSxLpC47phgE9
- Դիմումների վերջնաժամկետը ս․թ․ հոկտեմբերի 15-ն է։
Այսօրվա գործողությունները ճանապարհ են հարթում վաղվա հաղթանակների համար: Հաջողության ՔՈ ճանապարհորդությունը սկսում է ՀԻՄԱ։
Միացի՛ր մեզ և դարձի՛ր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել:
Ծրագիրն իրականացվում է Կանադայի կառավարության Տեղական նախաձեռնությունների ֆոնդի աջակցությամբ և Աբովյանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
#YouthLeadership #CommunityChangeMakers #EmpowerYourself #CommunityImpact #CFLI
Նորություններ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ