Անդամակցության կարգը
Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի անդամ կարող են դառնալ.
Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի անդամ կարող են դառնալ.
- Սոցիալական աշխատանքի ակադեմիական կրթություն ունեցող անձինք,
 - Սոցիալական աշխատանք մասնագիտությամբ սովորող ուսանողներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա),
 - Պրակտիկ սոցիալական աշխատողներ,
 - Հայաստանում սոցիալական աշխատանք մասնագիտության զարգացմամբ հետաքրքրված և սոցիալական աշխատանքի բնագավառում ներգրավված անձինք։
 
Անդամակցության առավելություններն են.
- Ոլորտի զարգացումներին, ինչպես նաև շարունակական կրթության և թափուր աշխատատեղերի մասին տեղեկությունների տրամադրումը,
 - Տարաբնույթ մասնագիտական միջոցառումների մասնակցության հնարավորությունը (հրավերներ համաժողովների, գիտաժողովների, սեմինարների, դասընթացների, աշխատանքային քննարկումների և այլն),
 - Մասնագիտական համագործակցության ցանցի ընդլայնման հնարավորությունները։
 
