Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան  սոցիալական ոլորտի մասնագետներին, մասնավորապես սոցիալական աշխատողներին համախմբող խոշորագույն կազմակերպություն է, որին անդամակցում են ավելի քան 1000 լիիրավ և համակիր անդամներ՝ ակադեմիական և պրակտիկ, պետական և ոչ պետական կառույցներից Հայաստանում:

Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է՝

  • ՀՀ-ում սոցիալական պաշտպանության համակարգի և սոցիալական քաղաքականության բնագավառների բարելավմանը՝ աջակցելով համակարգի ընթացիկ բարեփոխումների իրականացմանը,
  • Սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացմանը,
  • Սոցիալական աշխատողների շահերի ու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև այս համատեքստում
  • Սոցիալական ծառայությունների նորարարական մոդելների նախագծմանը և փորձարկմանը:

Իր նպատակների իրականացման շրջանակներում, Ասոցիացիան  կազմակերպում է տեղական և միջազգային գիտաժողովներ, հանրային լսումներ, կլոր սեղան քննարկումներ, սեմինարներ և մի շարք այլ միջոցառումներ՝ նպաստելու սոցիալական աշխատանք մասնագիտության զարգացմանն ու ճանաչմանը Հայաստանում։  

Բացի այդ, Ասոցիացիան շարունակական կերպով խթանում է սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը, ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների կարողությունների զարգացման, սոցիալական ծառայությունների նորարարական մոդելների մշակման, հայալեզու մասնագիտական գրականության ստեղծման եղանակներով: