Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ասոցիացիայի կազմակերպական կառուցվածքում կարևորագույն տեղ ունի Խորհրդատվական խորհուրդը, որը միավորում է սոցիալական ոլորտի տեղացի և միջազգային փորձագետների։

Խորհրդատվական խորհուրդը Ասոցիացիայի Նախագահի և Գործադիր վարչության գործունեությանը, Ասոցիացիայի ծրագրերի իրականացմանը, նրա հանրային և միջազգային հեղինակության բարձրացմանը աջակցող մարմին է: Այն իր անդամների փորձագիտական ներուժի շնորհիվ հնարավորություն է տալիս Ասոցիացիայի գործունեությունը կազմակերպել առավել արդյունավետ։ 

Խորհրդատվական խորհրդի որոշումները չնայած կրում են խորհրդատվական բնույթ, սակայն ըստ Կանոնադրության, դրանք ենթակա են Ասոցիացիայի գործադիր վարչության կողմից պարտադիր քննարկման։