Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համագործակցության միջոցով Ասոցիացիան հանդես է գալիս միասնական ձայնով՝ հանուն սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական աշխատանքի լավագույն պրակտիկայի տարածման և միջազգային մակարդակում սոցիալական աշխատողների և մասնագիտացած կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման:

Գործընկերների շրջանակը  Հիմնադրման պահից ի վեր Ասոցիացիան սերտ համագործակցում է պետական և ոչ պետական կառույցների հետ, մասնավորապես՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, ԱՍՀՆ Աշխատանքի և Սոցիալական Հետազոտությունների Ազգային ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվ. Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Շիրակի պետական մանկավարժական ինստիտուտի, ինչպես նաև միջազգային կառույցների հետ (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամ, Ավստրիական զարգացման գործակալություն, Հիլֆսվերկ Ավստրիա)՝ մասնակցելով սոցիալական քաղաքականության ոլորտի բարեփոխումների մշակման և իրականացման գործընթացներին:

Միջազգային համագործակցություն  Սոցիալական աշխատողների ասոցիացիան հանդիսանում է քույր ասոցիացիա մի շարք եվրոպական և ամերիկյան ասոցիացիաների: Մասնավորապես, համագործակցության հուշագիր է ստորագրվել Ամերիկայի սոցիալական աշխատողների ազգային ասոցիացիայի, Ավստրիայի և «ԱՆԱՍ» ֆրանսիական սոցիալական աշխատողների ասոցիացիաների հետ: Ասոցիացիան 2012թ.-ին կնքել է համագործակցության համաձայնագիր նաև Իրանի համապատասխան ասոցիացիայի, իսկ 2014թ.-ին՝ Վրաստանի և Մոլդովայի  սոցիալական աշխատողների ասոցիացիաների հետ:

Սոցիալական աշխատողների ձայնը լսելի դարձնելու և սոցիալական քաղաքականության իրականացմանն աջակցելու նպատակով Ասոցիացիան անդամակցում է մի շարք միջազգային կոալիցիաների, ինչպիսիք են Սևծովյան տարածաշրջանի CHILDPACT և CHI (Child helpline international),  EASW ինստիտուտը և ICSW-ը:

Համագործակցությունը արտասահմանյան համալսարանների հետ Ասոցիացիան նաև ակտիվորեն համագործակցում է սոցիալական աշխատողների պատրաստման եվրոպական բարձրագույն կրթական հաստատությունների հետ, մասնավորապես, Շվեյցարիայի Բեռնի և Ավստրիայի Լինցի Կիրառական գիտությունների համալսարանների հետ։ Մասնավորապես, համագործակցությունը ենթադրում է ինչպես  վերապատրաստումների իրականացում տեղի պրակտիկ սոցիալական աշխատողների և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների համար, այնպես էլ փոխանակման ծրագրեր և ամառային դպրոցներ սոցիալական աշխատանք մասնագիտությամբ սովորող ուսանողների համար։

Համագործակցությունը տեղական ցանցերի հետ.  Ասոցիացիան համագործակցում է տեղական մի շարք ցանցերի հետ, մասնավորապես,  Հաշմանդամների, Կանանց իրավունքների, երեխաների, Տարեցների  պաշտպանության ցանցերին: Երեխաների պաշտպանության ցանցի  ստեղծման նախաձեռնողն է: Ասոցիացիան այժմ աջակցում է բոլոր ցանցերին` տրամադրելով փոքր դրամաշնորհներ` իրազեկելու կոնկրետ  ոլորտի հիմնախնդիրները և մշակելու դրանց լուծման առաջարկությունները: