Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Տեղեկատվական գրքույկ Արցախցի ընտանիքների հետ աշխատող հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ

Սույն տեղեկատվական գրքույկը մշակվել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից «Առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության ապահովում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետևանքով տեղահանված անձանց համար՝

ՔՀԿ-ների միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության համակարգման ներքո և ֆինանսավորվում է Ֆրանսիայի կառավարության կողմից։

Քարտեզագրումն իրականացվել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի մասնագետների կողմից, սույն թվականի մայիս-օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Քարտեզագրման շրջանակներում փորձ է արվել հստակեցնել այն կառույցների ցանկը, որոնք շարունակում են ծառայությունների մատուցումը Արցախյան պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը։

Տեղեկատվական գրքույկում գործող ծառայություններն ու կառույցները ներկայացված են մարզային կտրվածքով։ Յուրաքանչյուր մարզի ներքո ներկայացված են այն կառույցները, որոնք գործունեություն են ծավալում միայն տվյալ մարզում։ Այն կառույցները, որոնց ծառայությունները հասանելի են մի քանի մարզերում և հիմնականում հանդիսանում են երևանահեն՝ ներկայացված են Երևանում գործող կառույցների մասում։