Ծրագրի շահառուներ
01.09.2020
Ծրագրի հիմնական շահառուներն են ՀՀ հինգ մարզերի՝ Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Լոռիի և Շիրակի ընտանեկան նպաստի համակարգում գրանցված ընտանիքների անդամ հանդիսացող ավելի քան 11,000 խոցելի անձինք և 200 սոցիալական աշխատողներ։
Մասնավորապես՝
1․ 6000 շահառու կստանա տարատեսակ (կրթական, առողջապահական, զբաղվածության աջակցման, իրավական, հոգեբանական, նյութական, հումանիտար և այլն) ծառայությունների հասանելիություն
2․ 5000 շահառու օգտվելու է ինքազբաղվածության խթանման ծրագրերից,այդ թվում՝
- 300 շահառու կստանա բիզնես նախագծերի իրականացման համար փոքր դրամաշնորհներ՝ ծրագրի միջոցների հաշվին
 - 3300 շահառու ներգրավված է լինելու (կամ օգտվելու է) ինքնազբաղվածության խթանման տարբեր ծրագրերից
 - 1400 շահառու կստանա խորհրդատվություն սկսելու ձեռնարկատիրական գործունեություն, ինքնազբաղվածության ծրագրերում ներգրավվելու վերաբերյալ
 
Ծրագրում շահառուների հատուկ խումբ են կազմում սոցիալական աշխատողները։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և համայնքային առնվազն 200 սոցիալական աշխատողներ հնարավորություն կունենան յուրացնելու և զարգացնելու սոցիալական դեպքի վարման մասին գիտելիքներն ու գործնական հմտությունները։
Նորություններ
                            05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
                            30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ
