Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Փորձագիտական ծառայությունների տրամադրման մրցույթի հրավեր (քոուչինգ)

02.03.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող փորձագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում Արագածոտնի և Շիրակի մարզերի ՄՍԾ ՏԿ-ներում և ՏԻՄ-երում սոցիալական աշխատողի քոուչինգի ծառայությունների մատուցում AASW-RISE-001/26 - Լոտ 1 Բաց մրցույթին:

Պաշտոնը՝ Քոուչինգ իրականացնող մասնագետ
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։                          

Ծրագրի նպատակն է՝  Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում  Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը`  սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։                                                                          
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027                                                   

Հաշվետու է՝  Ծրագրի սուպերվիզորին    

Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրեր՝ Շիրակի և Արագածոտնի մարզեր

Գործողության սկիզբ՝ 01/03/2026                                                                               

Գործողության ավարտ՝ 31/12/2026

 

1 Բովանդակությունը և նպատակը։

Քոուչինգ իրականացնող մասնագետի կողմից կատարվող միջամտությունը նպատակ ունի նպաստել Արագածոտնի և Շիրակի մարզերի Միասնական սոցիալական ծառայության ինը տարածքային կենտրոնների (Արագածոտն՝ 4 ՏԿ, Շիրակ՝ 6 ՏԿ) մասնագետների (պրակտիկ սոցիալական աշխատողներ կամ նրա գործառույթների կատարման համար նշանակված մասնագետներ) և նույն մարզերի խոշորացված համայնքների (Արագածոտն՝ Ալագյազ, Աշտարակ, Ապարան, Արևուտ, Թալին, Ծաղկահովիտ, Մեծաձոր, Շամիրամ, Շիրակ՝ Ախուրյան, Ամասիա, Անի, Աշոցք, Արթիկ, Գյումրի)համայնքային սոցիալական աշխատողների (պրակտիկ սոցիալական աշխատողներ կամ նրա գործառույթների կատարման համար նշանակված մասնագետներ) մասնագիտական գիտելիքների և հմտությունների աճին՝ անմիջապես աշխատավայրում «գործնական ուսուցման[1]» միջոցով` իրականացնելով նշված մարզերի յուրաքանչյուր սոցիալական աշխատողի կամ պարապրոֆեսիոնալի հետ մեկ ամսում միջինում 3-4 քոչինգի սեսիա։

2 Ընդհանուր պահանջները։

Քոուչինգի իրականացման ձևաչափը. Քոուչինգային հանդիպումներն իրականացվում են հետևյալ փոխլրացնող ձևաչափերով.

  • առցանց և առկա հանդիպումներ,
  • անհատական և խմբային խորհրդատվություն[2]։

Առցանց և առկա հանդիպումները հաջորդում են միմյանց` իրագործելու աշխատանքային պլանը, որը մշակված է կոնկրետ կցված սոցիալական աշխատողի մասնագիտական զարգացման կարիքների հիմքով։ Յուրաքանչյուր հանդիպում ունի սահմանված նպատակ և ակնկալվող արդյունքներ:

Քոուչինգ իրականացնող մասնագետը կցված է և աշխատում է կոնկրետ սոցիալական աշխատող(ներ)ի հետ՝ ըստ ՄՍԾ-ի և ՏԻՄ-ի հետ նախապես համաձայնեցված ցանկի: Քոուչը պատասխանատվություն է կրում իրեն կցված մասնագետների հետ բազմակողմանի աշխատանքի համար, որը ներառում է պրակտիկ գիտելիքների փոխանցում, հետադարձ կապի պահպանում, դրական ուղեկցում և անմիջական մասնակցություն բարդացած իրավիճակներում, խնդիրների համատեքստին առնչվող տեղեկատվության փոխանցում, ռեֆլեքսիայի խթանում՝ հարցադրումների, ուղղորդող հարցերի և մտավոր քարտեզագրման տեխնիկաների կիրառմամբ, արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտությունների գործարկում՝ «թիկունքային» աջակցությամբ, ինքնախնամքի հմտությունների ուսուցմամբ:

Մինչ աշխատանքի մեկնարկը յուրաքանչյուր քոուչինգ իրականացնող մասնագետ կատարում է իրեն կցված սոցիալական աշխատողի մասնագիտական զարգացման կարիքների գնահատում և համատեղ մշակում ենթադրվող միջամտությունների շրջանակը, որը հաստատվում է սուպերվիզորի կողմից։

Քոուչինգային հանդիպումներն իրականացվում են համաձայն սոցիալական աշխատողի հետ նախապես համաձայնեցված և համակարգողի կողմից հաստատված աշխատանքային պլանի։ Աշխատանքային պլանը ներառում է պլանավորված գործողությունները, իրականացման ժամկետները, տևողությունը, նպատակը և ակնկլավող արդյունքները:

Հանդիպումների ժամանակացույցը և անելիքները համաձայնեցվում են յուրաքանչյուր ամիս՝ համակարգողի հետ, հաջորդ ամսվա համար, որի հիման վրա քոուչինգ իրականացնող մասնագետի կողմից էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկվում իրեն կցված մասնագետին` ներառելով պատճենում իր սուպերվիզորին/համակարգողին և տեղեկացնում պլանների և ժամանակացույցի վերաբերյալ։

Քոուչինգի գործընթացի, դրա արդյունքների և մարտահրավերների մասին կազմվում և  ներկայացվում են ամսական հաշվետվություններ:

 

3 Քոուչինգ իրականացման մասնագետի աշխատանքային պարտականությունները

Մաս 1. Աջակցություն և ուղղորդում.

  • Աջակցել քոուչինգ ստացող մասնագետին ընդունել շահառուի կարիքների և ռեսուրսների համաժամանակյա գնահատման կարևորությունը:
  • Մասնագետին տրամադրել շահառուի սոցիալական հիմնախնդիրների մեկնաբանություն՝ պատճառահետևանքային գործոնների վերլուծությամբ:
  • Մասնագետին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և պատկերացումներ դեպքի քննարկման պլանավորման, իրականացման ու ամփոփման մասին, որպես ամբողջական գործընթաց:
  • Աջակցել քոուչինգ ստացող մասնագետին՝ դեպքի կառավարման՝ որպես համալիր գործընթացի, մասին պատկերացումների զարգացմանը:

Մաս 2. Հմտությունների զարգացում.

  • Քոուչինգ ստացող մասնագետներին օգնել իրականացնելու շահառուի կարիքների և ռեսուրսների գնահատում, այդ թվում համատեղ տունայցի իրականացում:
  • Օգնել զարգացնել սոցիալական խորհրդատվության տրամադրման հմտությունները՝ այդ թվում իրականացնել ուղեկցվող խորհրդատվություն (sandwich method[3]):
  • Աջակցություն միջամտության պլանավորմանը, այդ թվում ըստ շահառուների իրավիճակի ռիսկայնության՝ ռիսկի արձագանքման գործողությունների պլանի մշակումը, շահառուի սոցիալական հիմնախնդիրների առաջնահերթությունների սահմանումը, աշխատանքային օրվա պլանի կազմումը՝ ըստ շահառուների իրավիճակներին արձագանքման հրատապության, ռեսուրսների քարտեզագրման և նոր ռեսուրսների հայտնաբերման ու մոբիլիզացման, ինչպես նաև շահառուի շահերի պաշտպանության ուղղությամբ գործողությունների իրականացման և այլն,
  • Օգնել մասնագետներին նախապատրաստելու և իրականացնելու շահառուի դեպքի քննարկման գործընթացը (նախապատրաստական բանակցությունների վարումը, քննարկման իրականացումը և ուղեկցումը, քննարկման ամփոփումը, շահառուի ներգրավմանն առնչվող էթիկական խնդիրների քննարկումը, որոշումների կայացումը, քննարկման ամփոփումը, քննարկման մասնակիցներին հետադարձ կապի տրամադրումը և փաստաթղթավորումը):
  • Օգնել մասնագետին աջակցող ցանցի ձևավորման և ցանցի անդամների մասնակցության խթանման ուղղությամբ (ցանցային համագործակցության առանձին և խմբային հանդիպումների կազմակերպում, այդ թվում այցեր համայնքում գործող այլ սոցիալական ծառայություններ՝ հորիզոնական մակարդակում այլ գերատեսչությունների և ոչ պետական կառույցների հետ կապերի և փոխվստահող ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերության հաստատման, բանակցությունների վարման, նրանց տեսակետները, շահերը և մոտիվացիան հասկանալու հմտությունների զարգացման, շահառուի խնդրի շուրջ համաձայնությունների ձեռքբերման նպատակներով):
  • Օգնել մասնագետին սոցիալական գործի գրագետ փաստաթղթավորման հարցում՝ համաձայն ՀՀ ԱՍՀ նախարարի կողմից հաստատված դեպքի վարման փաթեթի:

Մաս 3. Հուզական աջակցություն

  • Նախաձեռնել և կազմակերպել սոցիալական աշխատողների համար ինքնախնամքի անհատական և խմբային հանդիպումներ։
  • Բարդացած, կոնֆլիկտային իրավիճակներում մասնագետին ցուցաբերել առաջնային հոգեբանական աջակցություն՝ թե շահառուի, թե գործընկերների հետ փոխհարաբերությունների առնչությամբ:
  • Օգնել մասնագետներին զարգացնելու աշխատանքային սթրեսի կառավարման հմտությունները:
  • Օգնել մասնագետներին զարգացնել երկրորդային տրավմայի կառավարման տեխնիկաները:

Մաս 4.  Ռեֆլեքսիվ պրակտիկայի ապահովում

  • Օգնել մասնագետին զարգացնել մասնագիտական նախաձեռնողականության և առաջնորդության հմտությունները:
  • Օգնել մասնագետին կարողանալ վերլուծել շահառուների և գործընկերների հետ փոխհարաբերություններում տեղ գտած կոնֆլիկտային միջադեպերը՝ վերլուծության տարբեր տեխնիկաների կիրառմամբ:
  • Օգնել մասնագետներին զարգացնելու ռեֆլեքսիվ հարցադրումներ, ուղղորդող հարցեր տալու կարողությունները:

Մաս 5. Էթիկական չափանիշների պահպանում 

  • Օգնել մասնագետներին՝ զարգացնելու ռեֆլեքսիվ դատողությունները, այդ թվում էթիկապես ընդունելի և մշակութային տեսանկյունից զգայուն որոշումների կայացման, շահառուների հետ աշխատանքում էթիկական, այդ թվում գաղտնիության պահպանման, սկզբունքների կիրառման հարցերում:
  • Օգնել մասնագետներին զարգացնելու կողմերի հետ համագործակցային, ոչ կողմնակալ և համաչափ համագործակցության հաստատման և պահպանման սկզբունքները,
  • Աջակցել մասնագետներին էթիկական երկընտրանքների պարագայում շահառուի շահի հիման վրա որոշումների կայացման հարցում:
  • Աջակցել մասնագետներին անձնական և մասնագիտական արժեքների միջև հակասությունների հաղթահարման գործում՝ փոխանցելով անհրաժեշտ ռազմավարություններ:

4 Սոցիալական աշխատողի քոուչին առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.

            Պարտադիր պահանջներ.

  1. «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, առնվազն բակալավրի որակավորմամբ, մագիստրոսի որակավորումն առավելություն է:
  2. Սոցիալական աշխատանքի ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ:
  3. Սոցիալական պաշտպանության համակարգի ընթացիկ բարեփոխումներին, ոլորտի իրավական դաշտին տեղեկացված լինելը:
  4. Մասնակցություն Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և CFECECAS (Սոցիալական աշխատողների վերապատրաստման և մասնագիտական զարգացման կենտրոն)-ի կողմից կազմակերպված Սոցիալական աշխատողների քոուչների և սուպերվիզորների լիցենզավորման դասընթացին:

    Առավելություն տվող պահանջներ.

  1. Անդամակցությունը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիային առավելություն է:
  2. Դասավանդման, սուպերվիզիայի և քոուչինգի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  3. Մասնակցությունը մասնագիտական համաժողովներին և գիտաժողովներին կդիտարկվի որպես առավելություն:

 

5 Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ մինչև ս/թ փետրվարի 16-ը ներառյալ՝
Ինքակենսագրական (CV), որը ընդգրկում է համապատասխան փորձը և որակավորումները։
Տեխնիկական առաջարկ՝ նկարագրելով քոչինգ իրականացնող մասնագետի աշխատանքի մոտեցումը                                                                                                                     • Ֆինանսական առաջարկ՝ վերոնշյալ աշխատանքի պարտականության ծախսերի մանրամասն նկարագրություն։

 

[1]Learning by doing” Method.

[2] Քոուչինգը հիմնականում կենտրոնացած է անհատական ձևաչափով աջակցության տրամադրման մեթոդի վրա, սակայն մասնագետների շրջանում ընդհանրական պատկերացումների և մոտեցումների ձևավորման նպատակով կարող է կիրառվել նաև խմբային խորհրդատվության ձևաչափը:

[3] Sandwich Method -  Ուսուցում – Համատեղ փորձարկում – Ինքնուրույն փորձարկում՝ Դիտարկմամբ – Ռեֆլեքսիա – Ինքնուրույն փորձարկում – Ամրապնդում:

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին