Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Մրցույթի հրավեր (ITT) AASW-001/26․ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի 2026 թվականի գործունեության համար անհրաժեշտ ծառայությունների և ապրանքների ձեռքբերում

29.01.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտարարում է մրցույթ (AASW-001/26)՝ 2026 թվականի ընթացքում կազմակերպության ծրագրային և վարչարարական գործունեության արդյունավետ և անխափան իրականացման համար անհրաժեշտ ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով, ապահովելու կազմակերպության ընթացիկ և ծրագրային կարիքների բավարարումը՝ միջազգային դոնորների պահանջներին համապատասխան, թափանցիկ, մրցակցային և արդյունավետ գնումների գործընթացի շրջանակում։

Մրցույթի նպատակը

Սույն մրցույթի նպատակն է ընտրել վստահելի և մրցունակ մատակարարներ և ծառայություն մատուցողներ, որոնք կապահովեն կազմակերպության կարիքներին համապատասխան որակյալ, անխափան և ժամանակին ծառայությունների և ապրանքների տրամադրումը ամբողջ պայմանագրային ժամանակահատվածում՝ 2026 թվականի 15 փետրվար - 31 դեկտեմբեր ժամանակահատվածում։

Մրցույթի միջոցով նախատեսվում է ապահովել՝

  • կազմակերպության ծրագրերի և առօրյա գործունեության բնականոն իրականացումը,
  • ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործումը,
  • թափանցիկ և մրցակցային գնումների գործընթացը,
  • երկարաժամկետ համագործակցության կայուն հիմքերի ձևավորումը։

Ծառայությունների մատուցման ժամկետը՝ 01 փետրվարի 2026 թ. – 31 դեկտեմբերի 2026 թ.

Մրցույթը իրականացվում է հետևյալ լոտերով՝

Հայտը պետք է պարտադիր կերպով ներառի հետևյալ փաստաթղթերը՝

  1. Գնային առաջարկը՝ պատշաճ կերպով կազմված, կնքված և ստորագրված կազմակերպության կողմից։ Ուշադրություն Գնային առաջարկում պետք է հստակ և մանրամասն կերպով արտացոլված լինեն մրցույթի տեխնիկական առաջադրանքում նշված բոլոր պահանջները, ինչպես տրված  է Հավելված 1-ում:

Առաջարկը պետք է կազմված լինի ըստ պահանջվող ծառայությունների, քանակների, միավոր արժեքների և ընդհանուր արժեքների, ներառյալ ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ, մատակարարման/ծառայությունների մատուցման ժամկետները և այլ պայմանները, որոնք կարող են ազդեցություն ունենալ գնահատման վրա։

  1. Կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ՝ կնքված և ստորագրված, համաձայնՀավելված 2. Կազմակերպության մասին- միջոցառում.docx -ի:

Սույն փաստաթղթում պետք է ներկայացված լինեն կազմակերպության իրավական կարգավիճակը, պետական գրանցման վերաբերյալ տվյալները, հարկային հաշվառման համարը, բանկային տվյալները, ինչպես նաև կազմակերպության փորձը, կարողությունները և իրավասությունը հաստատող տեղեկություններ՝ համապատասխան ծառայությունների/մատակարարումների իրականացման համար։

Մատակարարը պետք է նմանատիպ միջոցառումների կազմակերպման փրձառություն ունենա:

  1. Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճեն։

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու ընկերություններն անկախ գրանցման վայրից։ Վերը շարադրած պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են մինչև ս/թ փետրվարի 12-ը ժամը 18:00-ն ուղարկել իրենց հայտ-գնառաջարկը aaswprocurement@gmail.com էլ հասցեին։

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին