Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Երեխաների ձայնը հանուն կայուն սոցիալակնա պետության

12.08.2017

Ինչպիսի՞ մասնակցություն ունեն երեխաները Հայաստանում իրենց վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում

Ինչպիսի՞ մասնակցություն ունեն երեխաները Հայաստանում իրենց վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում, որո՞նք են երեխաների պաշտպանության ոլորտի հիմնական բացերը և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Այս հարցերի պատասխանները գտնելու նպատակով ս. թ. հուլիս ամսին Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան կազմակերպել էր Երիտասարդական ճամբար, որի մասնակիցները ՀՀ-ում երեխաների խնամք իրականացնող տարբեր տիպի հաստատությունների ներկայիս և նախկին սաներն էին։

Երիտասարդական ճամբարին իրենց մասնակցությունն ունեցան և փորձառությամբ կիսվեցին  նաև Նորվեգիայի «Stiftelsen Hiimsmoenkollektivet» կազմակերպության սաները:

Ճամբարի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում հնարավոր դարձավ երեխաների սոցիալական պաշտպանության խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները տեսնել հենց իրենց՝ «երեխաների աչքերով»։

Երիտասարդական ճամբարի կազմակերպման հիմքում դրվել էր երեխայի մասնակցության սկզբունքը։ Վերջինս արտահայտվում է երեխաների  լսված լինելու, ազատ  արտահայտելու, բոլոր տեսակի բռնություններից և խտրականությունից պաշտպանված լինելու իրավունքների իրացման համար համապատասխան պայմանների և հնարավորությունների ստեղծման միջոցով։ Սա Ասոցիացիայի հիմնական սկզբունքներից մեկն է, որը բխում է երեխայի լավագույն շահից:

Նյութի ամբողջական վերլուծությունը կներկայացվի աշնանը կայանալիք հանրային լսմանը։

[Երիտասարդական ճամբարը կազմակերպվել էր Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Գործենք միասին՝ հանուն կայուն սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում: ]

Հոդվածներ

Տեսնել ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին