Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

«Նպաստառու ընտանիքների սոցիալական ակտիվացման գործընթացի վերլուծություն» թեմայով կլոր սեղան քննարկում

10.03.2023

  «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսաապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Նպաստառու ընտանիքների սոցիալական ակտիվացման գործընթացի վերլուծություն» թեմայով կլոր սեղան քննարկումը

 
   Քննարկման մասնակիցներն էին ծրագրի սոցիալական աշխատանքի և բիզնես ծրագրերի զարգացման բաղադրիչների խորհրդատուները, ծրագրի արդյունքների գնահատումն իրականացնող փորձագետները։
Խմբային քննարկումների արդյունքում դուրս բերվեցին նպաստառու ընտանիքների սոցիալական ակտիվացման նախադրյալները, դրանց կիրառման հնարավորություններն ու առանձնահատկությունները։ Արդյունքները ամփոփ կներկայացվեն գործընկեր կառույցներին առաջիկայում կայանալիք համաժողովի ընթացքում։

 

   Ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ ԱՍՀՆ-ի և ՄՍԾ-ի հետ համագործակցությամբ․ այն ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարության կողմից՝ Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի (JSDF) միջոցով՝ Համաշխարհային բանկի համակարգման ներքո։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին