Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Քննարկում ծրագրի իրականացման խնդիրների վերաբերյալ

11.06.2021

Ծրագրի ներկայացուցիչները ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալի հետ քննարկել են ծրագրային մի շարք միջոցառումների ընթացքը։

«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի ներկայացուցիչները՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը և  Ծրագրի ղեկավար Ռուբեն Մարկոսյանը ս/թ հունիսի 11-ին հանդիպեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, Ծրագրի իրականացման աջակցության խորհրդի նախագահ Աննա Ժամակոչյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2021թ. ապրիլի 20-ից 28-ը կայացած Համաշխարհային բանկի կողմից իրականացված Ծրագրի  իրականացման աջակցության վիրտուալ առաքելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցերը: Մասնավորապես, քննարկվել է թիրախային մարզերի Միասնական սոցիալասկան ծառայության տարածքային կենտրոնների շուրջ 150 սոցիալական աշխատողների (մասնագետների) և 50 համայնքային սոցիալական աշխատողների վերապատրաստման խնդիրները: Հանդիպման մասնակիցները կարևորվեցին հետագայում նաև համանման վերապատրաստումների իրականացումը այլ մարզերում և Երևան քաղաքում, ինչպես նաև տարբեր ծրագրերով  նախատեսված վերապատրաստման միջոցառումների արդյունավետ համադրումը:



Առանձնահատուկ դիտարկվեց նաև սոցիալական դեպքի վարման տեղեկատվական կառավարման համակարգի մշակման խնդիրը: Մ.Անտոնյանը հանգամանալից ներկայացրեց Ասոցիացիայի կողմից մշակված վերոհիշյալ համակարգի հայեցակարգային փաստաթղթում տեղ գնատծ մոտեցումները՝ շեշտադրելով ադմինիստրատիվ և մասնագիտական դեպքի վարման բաղադրիչների հավասարակշռման կարևորությունը: ԱՍՀ նախարարի տեղակալ Ա.Ժամակոչյանն էլ ընդգծեց, որ մշակվող համակարգը պետք է ինտեգրված լինի ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի այլ տեղեկատվական շտեմարանների հետ, ինչը թեև բարդացնում է  նախանշված աշխատանքների ընթացքը, սակայն արդյունքում էապես բարձրանում է համակարգի շահագործման արդյունավետությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց խնդիրը առավել հանգամանալից քննարկել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի մասնագետների հետ:

Ծրագրի ղեկավար Ռ.Մարկոսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կմեկնարկեն ծրագրի մարզային տեղեկատվական հանդիպումները, ներկայացրեց դրանց նպատակն ու նախատեսված մասնակիցների շրջանակը և հրավիրեց ԱՍՀՆ ներկայացուցիչներին մասնակցելու այդ միջոցառումներին:

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին