Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աբովյան համայնքի շահառուներին տրամադրվեցին դրամաշնորհներ սեփական բիզնեսը սկսելու համար

27.07.2022

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով) իրականացնում է «Հայաստանում սոցիալական ներառման եւ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով) իրականացնում է «Հայաստանում սոցիալական ներառման եւ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը։

Այսօր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ազդարարեց Ծրագրի շրջանակներում շահառու ընտանիքներին ենթադրամաշնորհների տրամադրման մեկնարկը: Ծրագրի նպատակն է խթանել աղքատությունից տուժող խոցելի խմբերի ինքնաբավ գործառումը՝ ակտիվացնելով նրանց և քաջալերելով նրանց մասնակցությունը սոցիալ-տնտեսական կյանքին Հայաստանի հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի։

Ենթադրամաշնորհների պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,  Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի, Միասնական սոցիալական ծառայության, սոցիալական աշխատողների ասոցիացիայի, գործընկերներ տարբեր կառույցների ներկայացուցիչներ, որոնց ողջունեց Ավոբյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։ 

Շնորհավորելով շահառուներին և ներկաներին բիզնես դրամաշնորհների տրամադրման ակտիվ փուլի մեկնարկի կապակցությամբ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը իր բացման խոսքում նշեց, - «Ծրագրի մեկնարկը անցավ մեծ փորձություններով՝ կորոնավիրուսի համավարակ, ահավոր պատերազմ և այդուհանդերձ մեկտեղելով ուժերը մենք կարողացանք ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների համար իրագործել եզակի հնարավորություն ընձեռող այս ծրագիրը՝ աջակցելով նրանց սեփական ուժերով ստեղծել փոքրիկ բիզնես, սեփական ուժերով  ստեղծելու եկամտի աղբյուրներ»։

Կարևորելով քաղաքացիների նախաձեռնողականությունն ու ակտիվությունը՝ միջոցառմանը ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնավորապես նշեց,- «Մեր նպատակն է զբաղվածության ապահովման արդյունավետ ծրագրերի միջոցով մոտիվացնել նրանց, խրախուսել և ամուր հիմքեր ստեղծել, որպեսզի ինքնուրույն կկարողանան հաղթահարել սոցիալական դժվարություններն ու փոխեն իրենց կյանքը»։ 

«Այս ծրագիրը եզակի ուղղվածություն ունի աջակցության սոցիալական ասպեկտի վրա: Մասնավորապես, 300 շահառու ընտանիք ձեռք է բերում բիզնեսի վերաբերյալ մի շարք հմտություններ և գիտելիքներ դասընթացավարների ուսուցմամբ և սոցիալական աշխատողների ամենօրյա աջակցությամբ»,-իր ողջույնի խոսքում նշեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանը։ «Այսօր ես շատ ուրախ եմ տեսնել, թե ինչպիսի հաջողությամբ է իրականացվում այս ծրագիրը: Ճապոնիայի կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում այնպիսի նախագծերը, որոնք նպատակ ունեն մարդկային կապիտալի հզորացման միջոցով զարգացնել տնտեսական և տարածաշրջանային զարգացումը Հայաստանում,-շեշտեց Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Մասանորի Ֆուկուշիման։  «Այս Ծրագիրը այն հիանալի օրինակներից է, թե ինչպես կարող են տարբեր գործողություններ նպաստել Հայաստանում խոցելի բնակչության բարեկեցության բարձրացմանն ու կենսապայմանների բարելավմանը»:

Միջոցառման ընթացքում ծրագրի բիզնես ձեռներուցության խթանող բաղադրիչի համակարգող Կարո Գևորգյանը ներկայացրեց ծրագրի ընթացքում իրականացված շահառուների հետ աշխատանքները, շահառուների ընտրության գործընթացը, ծրագրերի բնույթը, որից հետո դրամաշնորհառուների հետ կնքվեցին սեփական բիզնեսը ստեղծելու համար դրամաշնորհների պայմանագրեր՝ շուրջ 1,6 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Միջոցառման ավարտին շահառուները կիսվեցին իրենց տպավորություններով, ներկայացրեցին իրենց բիզնես ծրագրերը և շնորհակալություն հայտնեցին ծրագրին  մասնակցելու և վերջապես սեփական բիզնես ունենալու համար:

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, շնորհավորելով մասնակիցներին, նշել է նաև Միասնական սոցիալական ծառայության դերը՝ ընդգծելով որ այս և համանման ծրագրերի միջոցով սոցիալական աշխատողների ու զբաղվածության մասնագետների դերակատարումները կապակցվում են միմյանց հետ։ 

Հայաստանում առնվազն 700,000 մարդ ապրում է աղքատության վերին շեմից ցածր կենսապայմաններում։ Աղքատության հաղթահարման հիմնական գործիքակազմը՝ շահառուների տնեսական ակտիվացումն է, նրանց համար ինքնաբավ սոցիալ-տնտեսական միջավայրի ձևավորումը, աշխատանքով և ինքնազբաղվածության հնարավորություններով ապահովելն է։

Ծրագրի շրջանակներում Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռվա մարզերի ավելի քան 600 նպաստառու ընտանիքների համար կազմակերպվել են բիզնեսի կառավարման հմտությունների դասընթացներ, որոնցից շուրջ 300 կարժանանա բիզնես ենթադրամաշնորհների։

Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF) ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ՝ որպես համապատասխան երկրներում առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց կարողությունները, ուժեղացնել լիազորություններն ու մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ն (հիմնադրվել է 2004թ.) ավելի քան 1000 սոցիալական աշխատողներ միավորող մասնագիտական կառույց է: Ասոցիացիայի հիմնական նպատակներն են Հայաստանում սոցիալական աշխատանքի կրթության և պրակտիկայի զարգացումը, սոցիալական աշխատողների և նրանց շահառուների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև ՀՀ-ում սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներին նպաստելը:

Նորություններ

11.08.2022

11.08.2022

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին