Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Ասոցիացիան հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը

27.03.2022

Ասոցիացիան հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը՝ ի դեմս, ՀԲ Ծրագրի թիմի համակարգող Իվան Շուլգային և ՀԲ Հայաստանի գրասենյակի գործառնությունների գծով խորհրդատու՝ Վահան Դանիելյանին, ինչպես նաև ՀԲ թիմի այլ անդամներներին։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը՝ ի դեմս, ՀԲ Ծրագրի թիմի համակարգող Իվան Շուլգային և ՀԲ Հայաստանի գրասենյակի գործառնությունների գծով խորհրդատու՝ Վահան Դանիելյանին, ինչպես նաև ՀԲ թիմի այլ անդամներներին։

Առաքելության ընթացքում  մարտի 23-ին այցելություններ են տեղի ունեցել Ծրագրի երկու բաղադրիչների շրջանակներում իրականացվող միջոցառումների, մասնավորապես, ք. Ծաղկաձորում համայնքային և Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների համար իրականացվող երկօրյա դասընթացին, և Կոտայքի մարզի՝ Չարենցավան քաղաքում սքրինինգի փուլը հաղթահարած շահառուների համար կազմակեպված բիզնեսի կառավարման հմտությունների դասընթացի մասնակիցներին։

ՀԲ Ծրագրի թիմի համակարգող  Իվան Շուլգան ողջունեց դասընթացին մասնակցող սոցիալական աշխատողներին և կարևորեց մասնագիտական ոլորտում աշխատող տարբեր համայնքներում գործընկերների ծանոթացումը, շփումն ու իհարկե մասնագիտական փորձի փոխանակումը:

Մասնակիցները, նշեցին, որ «Տարբեր համայնքներում սոցիալական աշխատողները տարբեր մոտեցումներով են աշխատում, և կարևոր էր, որ այս Ծրագրի շրջանակներում դրա շուրջ քննարկումներ ունեցանք, վերլուծեցիք և փորձի փոխանակում իրականացրեցինք։ Ամենակարևորն այն է, որ դա անում ենք պրոֆեսիոնալ դասընթացավարների հետ, ովքեր տեսական հարուստ գիտելիքներով մեզ կրթում են և փորձում ենք միասին հասկանալ, թե, որ մոտեցումն է ավելի արդյունավետ և իրատեսական»:

Ծրագրի առաքելության ներկայացուցիչները բիզնեսի կառավարման  հմտությունների դասընթացին այցի ընթացքում ծանոթացան մասնակիցներին, ովքեր կիսվեցին իրենց տպավորություններով, բիզնես գաղափարներով։ Այցի մասնակիցները հույս հայտնեցին, որ արդեն հաջորդ այցերի ժամանակ նրանք ականատես կլինեն մասնակիցների նախաձեռնությունների իրականացմանը և նրանց հաջողություններ մաղթեցին։ Շահառուներից շատերը շնորհակալություն հայտնեցին ընձեռած հնարավորության համար։

Ծրագիրը իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրի նախարարության հետ համագործակցությամբ, Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով):

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին