Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Բիզնեսի կառավարման պիլոտային դասընթացները Դիլիջան խոշորացված համայնքում

14.02.2022

Մեկնարկեցին բիզնեսի կառավարման պիլոտային դասընթացները Դիլիջան խոշորացված համայնքից ներգրավված համապատասխան թիրախային շահառուների համար։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակներում մեկնարկեցին բիզնեսի կառավարման պիլոտային դասընթացները Դիլիջան խոշորացված համայնքից ներգրավված համապատասխան թիրախային շահառուների համար։
 
Միջոցառման նպատակն է պիլոտային դասընթացի միջոցով փորձարկել դասընթացների ուսումնական ծրագրերն ու նյութերը, վերջիններս բարելավել դասընթացավարների և մասնակիցների արձագանքների և առաջարկությունների հիման վրա և արդյունքում ապահովել դասընթացերի առավելագույն արդյունավետություն և որակ:
 
Դասընթացի ընթացքում շահառուները ներկայացնում են իրենց բիզնես գաղափարները և բիզնես խորհրդատուների աջակցությամբ փորձում են գնահատել իրենց կողմից ներկայացված բիզնեսի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև տարբեր գործիքների փորձարկման միջոցով հարստացնում են իրենց գիտելիքները բիզնեսի ստեղծման և կառավարման համատեքստում։
Այս դասընթացները շահառուներին հնարավորություն են տալիս ուսումնասիրել և բացահայտել տարբեր բիզնես գաղափարներ, որոնց իրակացման արդյունքում կկարողանան գեներացնել եկամուտների այլընտրանքային աղբյուրներ։
 
Ծրագիրը Համաշխարհային բանկի համակարգմամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին