Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Դասընթացներ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների համար

20.02.2022

Դիլիջանում մեկնարկեցին դասընթացներ թիրախային մարզերի՝ Շիրակի, Լոռու և Կոտայքի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների համար:

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 10,11-ին ք․ Դիլիջանում և 17,18-ին ք. Ծաղկաձորում մեկնարկեցին դասընթացներ թիրախային մարզերի՝ Շիրակի, Լոռու, Արարատի, Արմավիրի և Կոտայքի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների համար։

Դասընթացների օրակարգում էր դեպքի վարումը ներառական ակտիվացման նպատակով, դեպք վարողների գործառույթները, դեպքի վարման փուլերը։ Դասընթացավարները ներկայացրեցին մոտիվացիոն հարցազրույցը որպես ակտիվացման հիմնական տեխնիկա։ Դասընթացների ընթացքում մասնակից սոցիալական աշխատողներին ներկայացվեց միջամտության պլանի (անհատական սոցիալական ծրագիր) մշակումը՝ կոնկրետ դեպքերի օրինակների հիման վրա փորձնական ծրագրի պայմաններով։

Խմբային աշխատանքների ընթացքում մասնակից սոցիալական աշխատողները փորձարկեցին դեպքի մուտքագրումը, անվտանգության պլանի մշակումը, գնահատման, ակտիվացնող գործիքների արդյունավետությունը։ Ինչպես նաև քննարկվեց դեպքի վարման մոդելների կիրառումը փորձնական ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը Համաշխարհային բանկի համակարգմամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիաի կողմից։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին