Երեխաների պաշտպանությունը և սոցիալական ծառայությունների աշխատուժի զարգացումը
06.10.2019
Հայաստանը ներկայացնում էին Ասոցիացիայի վարչության անդամներ
Հանգստյան օրերն անցան՝ տարածաշրջանում սոցիալական աշխատանքի կրթության և պրակտիկայի վերաբերյալ բովանդակային քննարկումներով, որի ընթացքում Հայաստանը ներկայացնում էին Ասոցիացիայի վարչության անդամներ՝ Նունե Գեղամյանը և Տաթևիկ Կարապետյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հետևյալ հարցերին՝
- Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիային, հատկապես երեխաների և ընտանիքների պաշտպանության ոլորտներում,
- Սոցիալական աշխատողների կրթական ծրագրերում պրակտիկայի բաղադրիչին,
- և այլ ոլորտային հարցերի։
Սոցիալական ծառայությունների աշխատուժի զարգացման վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկումների մասնակցում էին ներկայացուցիչներ՝ Վրաստանից, Ադրբեջանից, Տաջիկստանից, Ուկրաինայից, Սերբիայից, Բուլղարիայից, Ալբանիայից և, իհարկե, Հայաստանից։ Հանդիպման արդյունքների հիման վրա նախատեսվում է կազմակերպիչ կողմի՝ Սթրաթչիլդի համալսարանի Երեխաների խնամքի և պաշտպանության գերազանցության կենտրոնի (CELCIS) աջակցությամբ համատեղ տարածաշրջանային ծրագիր իրականացնել:
