Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Համայնքի տեղական սոցիալական պլանի ներկայացմանն ուղղված հանրային քննարկում

25.04.2022

Հանրային քննարկումը նվիրված էր համայնքի տեղական սոցիալական պլանի ներկայացմանը։ Սիսիան համայնքի տեղական սոցիալական պլանը մշակվել է ծրագրի շրջանակներում համայնքում ձևավորված միջոլորտային համագործակցության ցանցի անդամների կողմից:

«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակում ԳՈՒՄ ՀԿ-ն ապրիլի 13-ին Սիսիան համայնքում իրականացրեց հանրային քննարկում։
Հանրային քննարկումը նվիրված էր համայնքի տեղական սոցիալական պլանի ներկայացմանը։ Սիսիան համայնքի տեղական սոցիալական պլանը մշակվել է ծրագրի շրջանակներում համայնքում ձևավորված միջոլորտային համագործակցության ցանցի անդամների կողմից:
Հանրային քննարկմանը մասնակցել են Սիսիան խոշորացված համայնքի ՏԻՄ-երի ներկայացուցիչներ, գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներ, ՀԿ-ների, Միասնական սոցիալական ծառայության, Ոստիկանության, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքաբնակներ:
 
Հանրային քննարկումն ուղեկցվել է ակտիվ քննարկումներով, հարց ու պատասխաններով:
Ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի (HWI) կողմից Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASW, «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի (P&T) և «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի (F&C) հետ համագործակցությամբ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալություն (ADA), Ավստրիայի զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանման կողմից։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին