Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Հանդիպում Տավուշի մարզպետի հետ

04.06.2021

ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամը ներկայացրեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքների աղքատության հաղթահարման կիրառական մոտեցումներ» ծրագրի նպատակները, ծրագրի շահառուներին, ինչպես նաև ակնկալվող արդյունքը:

Հայաստանում աղքատության և անհավասարության հաղթահարմանն ուղղված ԵՄ (European Union in Armenia ) ֆինանսավորմամբ իրականացվող երկու դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASW -ի, Տնտեսական զարգացման հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) (Economic Development and Research Center - EDRC, Armenia) ներկայացուցիչները, հանդիպեցին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ:

ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամը ներկայացրեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքների աղքատության հաղթահարման կիրառական մոտեցումներ» ծրագրի նպատակները, ծրագրի շահառուներին, ինչպես նաև ակնկալվող արդյունքը: «Համայնքների աղքատության հաղթահարման կիրառական մոտեցումներ» ծրագիրն իրականացվում է համընկերությամբ՝ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) (Eurasia Partnership Foundation-Armenia) և Մաթևոսյան հիմադրամի հետ միասին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց սերտորեն համագործակցել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ հետազոտությունների իրականացման գործում, ինչպես նաև մարզում հետագա ծրագրային գործողություններն իրականացնելիս:

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին