Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի հիմնադիր անդամ
28.11.2018
Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի ձևավորումը, որի հիմնադիր անդամներից մեկը՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան է
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակնեում ձևավորված Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի ձևավորումը, որի հիմնադիր անդամներից մեկը՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան էր։
Կոալիցիայի նպատակն է նպաստել Հայաստանում ներառական կրթության կայացմանը և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտի հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում:
Հիմնադիր ժողովի շրջանակներում կոալիցիան անդամակցող 33 կազմակերպություններ քննարկեցին կոալիցիայի կանոնակարգը, կազմվեց հիմնադիր խորհուրդը և հետագա համատեղ գործողությունների ծրագիրը:
Ասոցիացիան մշտապես կարևորելով սոցիալական ոլորտի տարբեր բնագավառներում սոցիալական ծառայությունների արդյունավետ մատուցումն ու դրանցում պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների ակտիվ ներգրավվածությունը, կփորձի իր ներդրումն ունենալ կոալիցիայի կայացման գործում։ Կոալիցիային անդամակցելով ասոցիացիան իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնում նպաստելու ոլորտի զարգացմանը։
