Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Հետազոտության արդյունքների ամփոփում և ծրագրի հետագա գործողությունների պլանավորում

13.12.2021

Դեկտեմբերի 12-ին և 13-ին «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ երկօրյա հանդիպում գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Դեկտեմբերի 12-ին և 13-ին «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ երկօրյա հանդիպում գործընկեր կազմակերպությունների՝ «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի, «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիայի (AASW) և Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի (HWI ) ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու իրականացված հետազոտության արդյունքները, ամփոփելու կատարված աշխատանքները, ցանցերի հետ աշխատանքներում ձեռքբերումները, մարտահրավերները և պլանավորելու ծրագրի հետագա գործողությունները։

Բացման խոսքով ելույթ ունեցան ՀՍԱԱ նախագահ՝ Միրա Անտոնյանը և Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի ներկայացուցիչներ Նիկոլ-Մարիա Բաուեր, Ելենա Սմիրնովան ողջունելով բոլորին հույս հայտնեցին, որ այս երկօրյա հանդիպման քննարկումները կնպաստեն ծրագրի հետագա գործողությունների արդյունավետ իրականացմանը։
Սոցիալական աշխատանքի և հետազոտությունների մասնագետ՝ Անի Մնացականյանը, ներկայացրեց կարիքների գնահատման հետազոտության արդյունքները, որն իրականացվել է ծրագրի թիրախային 10 համայնքներում։ Հետազոտության ներկայացման ընթացքում ծրագրի թիրախային համայնքների սոցիալական աշխատողները ներկայացրեցին իրենց դիտարկումները կարիքների գնահատման հետազոտության արդյունքում բացահայտված խնդիրների վերաբերյալ։



Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալություն
(ADA), Ավստրիայի զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանում կողմից։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին