Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Հուշագրի կնքում՝ միջգերատեսչական ցանցերի ձևավորման նպատակով

06.08.2021

«Ընտանիք և համայնք» ԲՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը և Արմավիրի, Մեծամորի, Մրգաշատի, Իջևանի և Նոյեմբերյանի համայնքների ղեկավարները կնքում են հուշագրեր

«Ընտանիք և համայնք» ԲՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը և Արմավիրի, Մեծամորի, Մրգաշատի, Իջևանի և Նոյեմբերյանի համայնքների ղեկավարները կնքում են հուշագրեր, որով համաձայնության են գալիս համագործակցել ի նպաստ համայնքներում առկա սոցիալական խնդիրների և ռեսուրսների բացահայտման:

Հուշագրի շրջանակներում կձևավորվեն տեղական միջգերատեսչական ցանցեր և կմշակվեն կարիքահեն տեղական սոցիալական պլաններ յուրաքանչյուր համայնքի համար:

Հուշագրերը կնքվում են Ավստրիական զարգացման հիմնադրամի և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASW -ի, ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO -ի և Family and Community NGO / Ընտանիք և Համայնք ՀԿի գործընկերությամբ իրականացվող «Ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ներ՝ ի նպաստ Հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքների» եռամյա ծրագրի շրջանակներում:

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին