Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի ուսանողների այցը սոցիալական ծառայություններ

11.07.2022

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետը Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարաններում ներդնում են «Սոցիալական աշխատանք» մասնագիտության գծով մագիստրոսական ծրագիր։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետը Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարաններում ներդնում են «Սոցիալական աշխատանք» մասնագիտության գծով մագիստրոսական ծրագիր։ Մագիստրոսական ծրագրի ներդրումն իրականացվում է Արցախի կառավարության և Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ «Սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրում և աշխատուժի հզորացում՝ հանուն դիմակայուն Արցախի» ծրագրի շրջանակներում:

Այս առիթով, սույն թվականի հունիսի 25-29-ը Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի ուսանողների համար կազմակերպվեց այցելություններ սոցիալական ծառայություններ տրամադրող պետական և ոչ պետական կառույցներ՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն, Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն, Առաքելություն Հայաստան, Տարեցների ցերեկային կենտրոն, Զինվորի վերականգնողական կենտրոն, Հայ օգնության ֆոնդի գրասենյակ, Կախվածոթյունների ազգային բուժման կենտրոն, Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ:

Այցելությունների ընթացքում ուսանողներին ներկայացվեց կառույցների կողմից իրականացվող ծրագրերը, ծառայությունները, տարբեր խմբերի հետ սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները, ընդգծեցին պրակտիկայում անհրաժեշտ մասնագիտական ներուժի մասին:

Ամփոփելով այցելությունները` ուսանողները կիսվեցին իրենց տպավորություններով, քննարկեցին հետագա անելիքները մագիստրոսական ծրագրի, ինչպես նաև Արցախում սոցիալական աշխատանքի ներդրման ու զարգացման ուղղությամբ: 

«Այս օրերին տարբեր կառույցներ ենք այցելել, ինձ համար որպես պրակտիկայում աշխատող սոցիալական աշխատող հատկապես  հետաքրքիր էր ծառայություն մատոցող կառույցները: Բոլոր այցելություններից իսկապես շատ բան կար սովորելու, մեզ հետ Արցախ տանելու: Արցախում սոցիալական աշխատանքը նոր է զարգանում, շատ դեպքերում աշխատանքի ընթացքում մենք ինտուիտիվ ենք որոշումներ կայացնում, որևէ հաջորդական քայլ անում, բայց այս ընթացքում մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու կազմակերպությունում շահառուի ընդունումից մինչև դեպքի փակման ամբողջ ընթացքին: Մենք, իհարկե տեսական գիտելիքներ ստանոմ ենք, բայցլ այլ բան է, երբ տեսնում ես ծառայությունում այդ ամբողջ գործընթացը, շահառուներին, մատուցվող ծառայությունների որակը, մասնագետների պրոֆեսիոնալիզմը: Մենք կփորձենք մեր տեսած փորձը կիրառել նաև Արցախում և կարծում եմ այն կառույցները, որոնք այս ընթացքում այցելեցինք՝ մասնավորպես ծառայություններ մատուցող, պարտադիր պետք է լինեն նաև Արցախում, քանի որ այլնտրանք չկա, հետպատերազմական Արցախում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, որոնց շատ արագ պետք է արձագանքել»,- իր տպավորություններով կիսվեց Մեսրոպ Մաշտոց համալսարանի սոցիալական աշխատանք մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանող, Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի սոցիալական աշխատող՝ Լուսինե Այդինյանը:

Նորություններ

11.08.2022

11.08.2022

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին