Միջոլորտային համագործակցության ցանցերի աշխատանքային հանդիպումներ
09.11.2021
Գորիս և Տաթև համայնքներում տեղի ունեցան միջոլորտային համագործակցության ցանցերի աշխատանքային հանդիպումներ:
Հոկտեմբերի 22-ին, «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի (P&T), «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի (F&C) հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ Ավստրիական զարգացման հիմնադրամի և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակներում Գորիս և Տաթև համայնքներում տեղի ունեցան միջոլորտային համագործակցության ցանցերի աշխատանքային հանդիպումներ։
Հանդիպումների նպատակը Գորիս և Տաթև համայնքներում ձևավորված միջոլորտային համագործակցության ցանցերի ներկայացուցիչներին Տեղական սոցիալական պլանների/ՏՍՊ մշակման մեթոդաբանության ներկայացումն էր:
Միջոլորտային համագործակցության ցանցերի կազմում ներգրավված են համայնքների ՏԻՄ-երի, ՀԿ-ների, կրթական, սոցիալական, առողջապահական հիմնարկների, Ոստիկանության Գորիսի վարչության «Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունների կանխարգելման» բաժնի ներկայացուցիչներ:
Հանդիպումների ընթացքում ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը մասնակիցներին ներկայացրել է Տեղական սոցիալական պլանների մշակման մեթոդաբանությունը: Մասնակիցների հետ մանրամասն քննարկվել են մեթոդաբանության բոլոր բաժինները:
Հանդիպումների երկրորդ մասում ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակից Աննա Դանիելյանը մասնակիցներին ներկայացրել է միջոլորտային համագործակցային ցանցերի աշխատանքային կանոնակարգը: Կանոնակարգի բոլոր կետերը քննարկվել են մասնակիցների հետ, վերջիններս հանդես են եկել կանոնակարգի ամբողջականացմանն ուղղված մի քանի առաջարկություններով:
Հանդիպումներն ամփոփվել են ակտիվ քննարկումների և մասնակիցների կողմից համագործակցելու բարձր պատրաստակամության մթնոլորտում:
