Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Միջոլորտային խմբերի վերապատրաստման եռօրյա դասընթացներ

01.03.2022

Ծաղկաձորում տեղի ունեցան ծրագրի թիրախ համայնքներում՝ Գորիսում, Սիսիանում և Տաթևում ձևավորված միջոլորտային խմբերի վերապատրաստման եռօրյա դասընթացներ։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվող «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 13-ից 15-ը ք․ Ծաղկաձորում տեղի ունեցան ծրագրի թիրախ համայնքներում՝ Գորիսում, Սիսիանում և Տաթևում ձևավորված միջոլորտային խմբերի վերապատրաստման եռօրյա դասընթացներ։
Դասընթացներն ուղղված են ծրագրի թիրախ համայնքներում ձևավորված մասնագիտական խմբերի կարողությունների զարգացմանը, հատկապես շեշտադրված է տեղական սոցիալական պլանների մշակման գործընթացին։
Ծրագրի փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը նշում է, որ եռօրյա վերապատրաստման դասընթացն ուղղված է համայնքներում սոցիալական ծառայություններ մատուցելու մեթոդաբանությանը, որը Հայաստանում և տեղական մակարդակում որդեգրվել է 2016 թվականից։
«Համայնքային սոցիալական ծառայությունները կունենան հիմնավոր ծրագիր համապատասխան ցուցանիշներով, նպատակներով, որպեսզի ավելի թիրախային լինի սոցիալական ծառայությունների մատուցումը և մարդկանց ավելի շատ օգնեն դուրս գալու խնդրահարույց իրավիճակից, քան ուղղակի դրամական աջակցություն ցուցաբերեն։ Ամբողջ գաղափարախոսությունը դրա մեջ է, որ մարդուն օգնելը չի սահմանափակվում նրա ֆինանսական աջակցության տրամադրմամբ, այլ փորձում ենք հասկանալ, թե ինչ խմբեր կան ինչպիսի կարիքներով, որն է բարդությունը այդ իրավիճակից դուրս գալու համար։ Դրա համար պետք է ունենանք նախ մասնագիտական խումբ, որը լավ կպատկերացնի, թե մարդու կարիքները, թե համայնքի ռեսուրսները՝ շահառուին աջակցություն տրամադրելու համար։
Այսպիսով, դասընթացի նպատակը առաջին հերթին խմբային աշխատանքների և գիտելիքի փոխանցման միջոցով համայքնի աշխատանքային խմբերին աջակցություն տրամադրելն է, որպեսզի կարողանան տեղական սոցիալական պլան մշակել և մշակված ծրագրերի միջոցով որակյալ սոցիալական ծառայություններ մատուցել»։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալություն (ADC), Ավստրիայի զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանման կողմից։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին