Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ՔՀԿ-ների համար նախատեսված եռօրյա վերապատրաստումներ

24.06.2022

«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակում հունիսի 16-17-ը և 20-21-ը ք․ Ծաղկաձորում տեղի ունեցան Տավուշի, Արմավիրի, Սյունիքի և Շիրակի գործող ՔՀԿ-ների համար նախատեսված վերապատրաստումները։

«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակում հունիսի 16-17-ը և 20-21-ը ք․ Ծաղկաձորում տեղի ունեցան Տավուշի, Արմավիրի, Սյունիքի և Շիրակի գործող ՔՀԿ-ների համար նախատեսված վերապատրաստումները։

Դասընթացների օրակարգում էր տեղական սոցիալական պլանների քննարկումը, համայնքների սոցիալական կարիքների գնահատումը, ընթացակարգային կարգավորման հարցերը, կարիքների առաջնահերթության համաձայնեցումը։

Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց Ծրագրի թիրախ համայնքների համար մշակված ՏՍՊ-ները , ներառյալ յուրաքանչյուր համայնքում առաջարկվող ծառայությունները, որոնց հիման վրա խմբային աշխատանքի արդյունքում մասնակիցները մշակեցին սոցիալական ծառայությունների որակի ապահովման նվազագույն չափանիշները:

Ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի (HWI) կողմից Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա, «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի (P&T) և «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի (F&C) հետ համագործակցությամբ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալություն (ADA), Ավստրիայի զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանման կողմից։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին