Շարունակվում են միջոլորտային խմբերի վերապատրաստման եռօրյա դասընթացները
10.03.2022
Ծաղկաձորում տեղի ունեցան ծրագրի թիրախ համայնքներում՝ Գորիսում, Սիսիանում և Տաթևում ձևավորված միջոլորտային խմբերի վերապատրաստման եռօրյա դասընթացներ։
«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 13-ից 15-ը ք․ Ծաղկաձորում տեղի ունեցան ծրագրի թիրախ համայնքներում՝ Գորիսում, Սիսիանում և Տաթևում ձևավորված միջոլորտային խմբերի վերապատրաստման եռօրյա դասընթացներ։
Դասընթացի ընթացքում միջոլորտային խմբերի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց համայնքների սոցիալական կարիքները և քարտեզագրված ծառայությունները։
Քննարկվեց թիրախ համայնքի սոցիալական պաշտպանվածության տեսլականը և դրան հասնելու ռազմավարական մոտեցումները։
Խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները փորձեցին որոշել թիրախ համայնքի սոցիալական կարիքների հասցեարգրման առաջնահերթությունները, ինչպես նաև մշակել ոլորտային սոցիալական ծրագրերի սեղմագրեր։

Ըստ Միրա Անտոնյանի այս հանդիպումը ուղղված է նրան, որ մասնակիցները քաջատեղյակ լինելով համայքնի կարիքների մասին կարողանան տրամաբանական կապ ստեղծել երազանքի համայնքի տեսլականի, համայնքում առկա ռեսուրսների և կարիքների առաջնահերթության միջև։
Նա նշում է նաև, որ առաջնահերթ համարված խնդիրների վերաբերյալ մշակելու են համառոտագրեր, գնահատելու են, թե որքան ֆինանսական միջոց է անհրաժեշտ դա իրականցնելու համար, որից հետո միջոլորտային խմբերի խնդիրը կլինի համառոտագրերը տանել տեղական սոցիալական պլան, որը կդառնա համայնքի տարեկան աշխատանքային պլանի մաս և հուսով է, որ այն կհաստատվի ավագանիների կողմից։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալություն (ADC), Ավստրիայի զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանման կողմից։
