Սոցիալական դեպքի վարման զարգացում և ներդրում ՀՀ-ում
01.09.2020
Ծրագիրը աջակցում է սոցիալական դեպքի վարման համալիր մոտեցման զարգացմանն ու ներդրմանը ՀՀ-ում, որը էապես կբարձրացնի սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտում ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակությունը:
Սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակը և մեթոդաբանությունը հիմնված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ քննարկված և սահմանված հետևյալ հիմնական առաջնահերթ ուղղությունների/չափումների վրա`
- Ակտիվացում,
- Մարգինալացված և ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների ներառում/ներգրավում (պետական և ոչ պետական ռեսուրսների մոբիլիզացում, կրթական, բժշկական սպասարկման և մասնագիտացված ծառայությունների հասանելիության ապահովում ընտանիքի չափահաս և անչափահաս անդամների համար),
- Մանկական աղքատության նվազեցում (կրթության և բժշկական ծառայությունների հասանելիության ապահովում, մինչև հինգ տարեկան երեխաների թերսնման խնդրի լուծում, ռիսկերի նվազեցման նպատակով` ինստիտուցիոնալացման կանխարգելում և վաղ միջամտություն):
Բոլոր չափումներով հատուկ ուշադրություն է դարձվելու այն տնային տնտեսություններին, որտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող անձ:
Նախանշված սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացմանն ուղղված մասնագիտական խորհրդատվական աջակցության շրջանակում մշակվելու են՝
- Սոցիալական դեպքի վարման միջամտության մեթոդաբանություն (մեթոդական փաստաթուղթ)
- Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկ
- Սոցիալական աշխատողների գործիքներ (ընտանիքի խոցելիության գնահատման համապարփակ գործիք, ռիսկերի գնահատման սքրինինգի ձևաթուղթ, «Ընտանիքի զարգացման ծրագիր» (միջամտության պլան) պատրաստելու ձևանմուշներ, Ուղղորդման և Օրագրի ձևաթղթեր և այլն):
