Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Տեղական սոցիալական պլանի մշակման օրինակի ներկայացում

01.10.2021

Գորիս քաղաքում քննարկվեց տեղական սոցիալական պլանի մշակման օրինակը, հստակեցվեցին ծրագրային ժամկետները, ինչպես նաև խմբերի վերապատրաստման համար անհրաժեշտ դասընթացները։

Հոկտեմբերի 1-ին և 2-ին Գորիս քաղաքում «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ գործընկեր կազմակերպությունների՝ «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի (P&T), «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի (F&C) և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիայի (AASW) աշխատակիցների, ինչպես նաև ծրագրի թիրախային համայնքների սոցիալական աշխատողների հետ՝ հետագա աշխատանքների կազմակերպմանն ուղղված հանդիպում։ Հանդիպմանը քննարկվեց տեղական սոցիալական պլանի մշակման օրինակը, հստակեցվեցին ծրագրային ժամկետները, ինչպես նաև խմբերի վերապատրաստման համար անհրաժեշտ դասընթացները։
 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալություն (ADA), Ավստրիայի զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանման կողմից։
 

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին