Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Տեղական սոցիալական պլանների մշակման մեթոդաբանության ներկայացում

19.11.2021

Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր, Մրգաշատ և Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան համայնքներում տեղի ունեցան միջոլորտային համագործակցության ցանցերի աշխատանքային հանդիպումներ։

Նոյեմբերի ընթացքում, «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի (P&T), «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի (F&C) հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ Ավստրիական զարգացման հիմնադրամի և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր, Մրգաշատ և Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան համայնքներում տեղի ունեցան միջոլորտային համագործակցության ցանցերի աշխատանքային հանդիպումներ։
Հանդիպումների նպատակը նշված համայնքներում ձևավորված միջոլորտային համագործակցության ցանցերի ներկայացուցիչներին Տեղական սոցիալական պլանների/ՏՍՊ մշակման մեթոդաբանության ներկայացումն էր: Միջոլորտային համագործակցության ցանցերի կազմում ներգրավված են համայնքների ՏԻՄ-երի, ՀԿ-ների, կրթական, սոցիալական, առողջապահական հիմնարկների, Ոստիկանության համապատասխան վարչությունների «Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունների կանխարգելման» բաժնի ներկայացուցիչներ:
 Հանդիպումների ընթացքում «Ընտանիք և համայնք» ԲՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը մասնակիցներին ներկայացրել է Տեղական սոցիալական պլանների մշակման մեթոդաբանությունը: Մասնակիցների հետ մանրամասն քննարկվել են մեթոդաբանության բոլոր բաժինները:
Հանդիպումների երկրորդ մասում «Ընտանիք և համայնք» ԲՀԿ աշխատակիցները մասնակիցներին ներկայացրել է միջոլորտային համագործակցային ցանցերի աշխատանքային կանոնակարգը: Կանոնակարգի բոլոր կետերը քննարկվել են մասնակիցների հետ, վերջիններս հանդես են եկել կանոնակարգի ամբողջականացմանն ուղղված մի քանի առաջարկություններով: Հանդիպումներն ամփոփվել են ակտիվ քննարկումների և մասնակիցների կողմից համագործակցելու բարձր պատրաստակամության մթնոլորտում:

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին