Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Ծրագրի արդյունքները և քաղած դասերը․ տեխնիկական աշխատաժողով

24.06.2023

 «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» եռամյա ծրագրի ամփոփմանն շրջանակներում կազմակերպվեց ծրագրի արդյունքների և քաղած դասերի վերաբերյալ տեխնիկական աշխատաժողով:

 

 

 «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» եռամյա ծրագրի ամփոփմանն շրջանակներում կազմակերպվեց ծրագրի արդյունքների և քաղած դասերի վերաբերյալ տեխնիկական աշխատաժողով՝ Ծրագրի իրականացման աջակցության խորհրդի անդամների և հրավիրված անձանց մասնակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին   ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի, , Ծրագրի Համաշխարհային բանկիթիմի համակարգող Իվան Շուլգան, ծրագրի ղեկավար Ռուբեն Մարկոսյանը, ծրագրի փորձագետներ, ՀՀ ԱՍՀՆ, Միասնական սոցիալական ծառայության, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ ։

Աշխատաժողովը վարում էր նախարարի տեղակալ Ա. Ժամակոչյանը, ով ընդգծեց աշխատաժողովի կարևորությունը՝ ներկայացնելով վերջինիս արդեն իսկ տեսանելի արդյուքներն ու այն քաղած դասերը, որոնք հետագայում արդյունավետ կլինեն տվյալ մեթոդաբանությամբ աշխատանքն իրականացնելու հարցում։

Իրականացված աշխատանքների և հիմնական արդյունքների մասին հակիճ զեկույցով հանդես եկան ծրագրի ղեկավար Ռուբեն Մարկոսյանը և ծրագրի գնահատման փորձագետ Արման Ուդումյանը։ Վերջիններս ներկայացրին ծրագրով ամրագրված թիրախային ցուցանիշները ու ծրագրի արդյունքում արձանագրված վերջնարդյունքները՝ համապատասխան քանակական տվյալներով։

«Վստահորեն կարող եմ ասել, որ նոր մեթոդաբանությունը ընդունվել է ոչ միայն սոցիալական աշխատողների, այլ նաև ղեկավար կազմի կողմից, մոդելի արդյունավետությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս համարժեք գնահատում և հետագա աշխատանքի պլանավորում իրականացնել, ինչն ի հերթին ավելի է ընդգծում պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների պարտադիր լինելը»-, Միրա Անտոնյան

«Ծրագրի արդյունավետության վրա կասծկածներ չունեմ և ցանկանում եմ ընդգծել մասնագետների կողմից ընտրված երկու բաղադրիչների՝ սոցիալական և բիզնես բաղադրիչների իդեալական համադրությունը, առանց որոնց ծրագիրը ակնհայտ է, որ չէր կարող ունենալ այն հաջողությունը, որի ականատեսն ենք այժմ»,-Իվան Շուլգան։

 

Աշխատաժողովն ամփոփվեց հարցուպատասխանով և շեշտադրվեցին ավարտական հաշվետվության համար նախատեսված դրույթները։

 

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին