Ծրագրի իրականացումը՝ Սյունիքի մարզում
19.08.2021
«Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա» ու «Ընտանիք և համայնք» ՀԿ-ների գործընկերությամբ ՀՀ Սյունիքի և Շիրակի մարզերում իրականացնում է «Ուժեղ ՔՀԿ-ներ և տեղական գործընկերություն հանուն հաշվետու համայնքների և ներառական սոցիալական պաշտպանության Հայաստանում» ծրագիրը։
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն 2021թ-ի փետրվարից Ավստրիական զարգացման հիմնադրամի և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա» ու «Ընտանիք և համայնք» ՀԿ-ների գործընկերությամբ ՀՀ Սյունիքի և Շիրակի մարզերում իրականացնում է «Ուժեղ ՔՀԿ-ներ և տեղական գործընկերություն հանուն հաշվետու համայնքների և ներառական սոցիալական պաշտպանության Հայաստանում» ծրագիրը։
Ծրագիրը նպատակ ունի պայքարել աղքատության և անհավասարության դեմ և նպաստել սոցիալական փոփոխություններին ու ներառական կայուն զարգացմանը Հայաստանում։
Ծրագրի շրջանակներում ս/թ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում իրականացվել են վերոնշյալ մարզերի թիրախ համայնքների սոցիալական կարիքների գնահատումներ:
Սյունիքի մարզի ծրագրի թիրախ համայնքներն են Գորիս, Սիսիան և Տաթև, իսկ Շիրակի մարզից Գյումրի և Մարմաշեն խոշորացված համայնքները:
Վերոնշյալ համայնքների սոցիալական կարիքների գնահատման նպատակով հատուկ մշակված մեթոդաբանությամբ համայնքներում ծրագրի սոցիալական աշխատողների կողմից իրականացվել են ֆոկուս-խմբային քննարկումներ և խորին հարցազրույցներ: Յուրաքանչյուր համայնքում իրականացվել է 4 ֆոկուս-խմբային քննարկում բնակչության տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ: Ընդհանուր թվով իրականացվել է 20 ֆոկուս-խմբային քննարկում, որոնց մասնակցել են թիրախ համայնքների սոցիալապես անապահով խմբերի ներկայացուցիչներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Խորին հարցազրույցները վարվել են համայնքների ղեկավարների, համայնքների ղեկավարների տեղակալների, ՀԿ-ների նախագահների, Միասնական սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների, համայնքային սոցիալական աշխատողների, թիրախ մարզերի կրթության, սոցիալական, առողջապահական վարչությունների ներկայացուցիչների հետ: Յուրաքանչյուր համայնքում իարկանացվել է 3-5 խորին հարցազրույց:
Համայնքների սոցիալական կարիքների գնահատման արդյունքներն այժմ գտնվում են վերլուծության փուլում, դրանց վերաբերյալ համայնքների բնակիչներն ու շահագրգիռ կողմերը կտեղեկացվեն սեպտեմբեր ամսվա ընթացքում:
